Չավուշօղլուն Հայաստանից պահանջել է հնարավորինս շուտ Ադրբեջանին փոխանցել ականապատ դաշտերի քարտեզները

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ադրբեջանական Report գործակալության հետ զրույցում խոսել է Արցախի գրավյալ տարածքների վերականգնման մասին՝ նշելով, որ Թուրքիան Ադրբեջանին ցուցաբերում է ու կշարունակի ցուցաբերել հնարավոր ամեն օգնություն։

«Սակայն Ղարաբաղի վերականգնման աշխատանքների արագացման համար անհրաժեշտ է տարածքներն ականներից մաքրել, որոնք հայերն են տեղադրել։ Հայտնի չէ՝ որտեղ են ականներ տեղադրված։ Հայերը Ադրբեջանին են փոխանցել ականապատ դաշտերի որոշ քարտեզներ, սակայն մնացածները դեռ չեն տրամադրվել»,- ասել է Չավուշօղլուն՝ նշելով, որ Հայաստանը առաջիկայում պետք է դրական քայլեր ձեռնարկի այդ հարցը պարզեցնելու, հարաբերությունների կարգավորման ու խաղաղության համար։

«Հայաստանը պետք է հնարավորինս շուտ Ադրբեջանին փոխանցի այդ տարածքներում տեղադրված բոլոր ականների քարտեզները։ Ի վերջո, տարածքները պետք է ականներից մաքրվեն, որպեսզի մարդիկ իրենց կյանքը չկորցնեն հայրենի հողերում։ Ադրբեջանը երբեք միայնակ չի եղել, մենք երբեք Ադրբեջանին միայնակ չենք թողնի։ Թող բոլորն այդ մասին իմանան»,- ասել է Չավուշօղլուն։

Թուրքիայի ԱԳ նախարարը ոչինչ չի խոսել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների մասին, որոնց վերադարձն ամրագրված է 2020թ-ի նոյեմբերի 9-ի Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի եռակողմ հայտարարության մեջ, սակայն այն ադրբեջանական կողմը չի կատարում։

Թուրք նախարարը նաև չի հիշել, թե ինչպես ամիսներ առաջ Արցախի գրավյալ հայկական Շուշի ուղևորվելիս Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահները ցինիկաբար քննարկում էին Բաքվում պահվող հայ գերիների հարցը։ Զրույցին միացած Թուրքիայի նախագահի կինը՝ Էմինե Էրդողանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին «խորհուրդ էր տալիս պահել հայ ռազմագերիներին և միայն խումբ-խումբ վերադարձնել»։

 

Էմմա Չոբանյան