Համանախագահների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ նախ լուծում տալ հումանիտար հարցերին․ Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Հայաստանը ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ բանակցությունների վերսկսումը: Այս մասին այսօր Հնդկաստանի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսին ասաց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և շեշտեց, որ Հայաստանը ԼՂ հիմնախնդրի լուծումը տեսնում է միայն ԵԱՀԿ ֆորմատով՝ խաղաղ բանակցությունների միջոցով:

ԱԳ նախարարը ողջունեց Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ անցկացված հանդիպումները, այդ թվում՝ Ադրբեջանցի ԱԳ նախարարի հետ:

Արարատ Միրզոյանը նաև նշեց, որ հանդիպումների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկել հումանիտար հարցերին առնչվող խնդիրները՝ մասնավորապես՝ հայ գերիների ազատ արձակումը, անհայտ կորած զինվորների և քաղաքացիական անձանց ճակատագրի հետագա պարզումը, հայկական մշակութային արժեքների հասանելիությունը, որոնք մնացել են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո, նաև քննարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի հիմնական բաղադրիչը` ԼՂ կարգավիճակի հարցը:

Արարատ Միրզոյանը նաև հայտնեց, որ նախատեսվում է համանախագահների այցը տարածաշրջան: Նա նաև հավելեց, որ նախատեսվում է իր հանդիպումը ԵԱՀԿ համանախագահների հետ և նրանց հովանու ներքո Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ. «Հանդիպումներ նախատեսվում են: Գործընթացը շարունակելու և նոր հանդիպում կազմակերպելու պայմանավորվածություն է ձեռք բերվել»։

Մանրամասները՝ տեսանյութում: