Հանուն հավասար մասնակցության և ներառական զարգացման Tech2Life նախաձեռնության մեկնարկը՝ ՈՒՂԻՂ
Հասարակություն
13.10.2021 | 16:10ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Հավասար մասնակցության և ներառական զարգացման ավելի ուժեղ ծառայություններ» համատեղ ծրագրի շրջանակներում մեկնարկել է Tech2Life նախաձեռնությունը։ Այն միտված է օժանդակելու աջակցող տեխնոլոգիայի համար Հայաստանում նպաստավոր միջավայրի զարգացմանը՝ հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորություն տալով ապրել առողջ, արդյունավետ, անկախ և արժանապատիվ կյանքով և մասնակցել կրթությանը, աշխատաշուկային և քաղաքացիական կյանքին։