Ալեն Սիմոնյանն ընդունել է ՄԱԶԾ «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրի ներկայացուցիչներին

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է ՄԱԶԾ «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրի ներկայացուցիչներին. տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից:

«Ողջունելով հյուրերին` Ալեն Սիմոնյանը կարեւորել է կառույցի հետ ՀՀ Ազգային Ժողովի արդյունավետ համագործակցությունը` ուղղված Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը: Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է համատեղ ծրագրեր իրականացնելու միջոցով փոխգործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը:

Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նաթսվլիշվիլին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, վերահաստատել է խորհրդարանի կարողությունների հզորացմանը եւ խորհրդարանական շրջանակներում իրականացվող բարեփոխումներին կառույցի կողմից տարբեր ձեւաչափերով աջակցության պատրաստակամությունը:

Նշվել է, որ կառույցն աջակցում է Հայաստանի կառավարությանը, Ազգային ժողովին` զարգացնելու նոր կարողություններ բարեփոխումներ իրականացնելու համար, ինչը կնպաստի առավել արդյունավետ աշխատանքին, ինստիտուտների եւ ընտրված ներկայացուցիչների հաշվետվողականության բարձրացմանը:

Զրուցակիցները քննարկել են ընթացիկ ծրագրերին վերաբերող հարցեր եւ մի շարք ուղղություններով համագործակցության նոր հնարավորությունները»,- ասված է հաղորդագրությունում: