Աշխարհի ճակատագիրը չեն կարող որոշել ՄԱԿ-ի ԱԽ-ի 5 մշտական անդամները․ Չավուշօղլուն հայտարարել է ՄԱԿ-ը բարեփոխելու անհրաժեշտության մասին

Լուրեր

16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ժամանակակից աշխարհում անհավասարության մասշտաբներն ընդլայնվում են։ ՄԱԿ-ի տվյալներով՝  անհավասարության բացասական հետևանքները իր վրա զգում է մոլորակի բնակչության ավելի քան 70 տոկոսը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Բելգրադում Չմիավորված երկրների շարժման կազմակերպության համաժողովի իր ելույթում։ Հաղորդում է Անադոլու գործակալությունը։

Համաժողովը, որը նվիրված է կազմակերպության 60-ամյակին, կազմակերպվել է  Սերբիայի մայրաքաղաքում նախագահող Ադրբեջանի ակտիվ մասնակցությամբ։

Չավուշօղլուն նշել է, որ հիմնական գործոններից մեկը, որը նպաստում է աշխարհում անհավասարության խորացմանը, մնում է պետությունների միջև ատեխնոլոգիական զարգացման անդունդը։ Նա նաև հիշեցրել է Անկարայի կոչը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման մասին։

«Մենք բազմիցս հայտարարել ենո, որ աշխարհի ճակատագիրը չեն կարող որոշել ՄԱԿ-ի ԱԽ-ի 5 մշտական անդամները։ Անհրաժեշտ է նոր համաշխարային համակարգ ՄԱԿ-ի ԱԽ-ում  երկրների ավելի լայն ընդգրկմամբ ոը մասնակցությամբ»,-ասել է Չավուշօղլուն՝ նշելով, որ երկրների քաղաքականությունը պետք է միջազգային հանրության բարեկեցությանը ծառայի։

«Այսօրվա աշխարհը 1961-ի աշխարհակարգը չէ։ Սառը պատերազմը մնացել է անցյալում։ Մարտահրավերները ավելի խճճված բնույթ են ստացել։  Մենք աջակցում ենք Չմիավորման  երկրների շարժման ջանքերին ՝ հանդես գալով աշխարհակարգին ավելի ակտիվ մասնակցությամբ»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Հավելենք, որ ՄԱԿ-ի ԱԽ-ը բարեփոխելու ու նոր աշխարահակարգի  առաջարկներով ավելի վաղ հանդես էր եկել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այս մասին Էրդողանը նաև գրում է իր նոր «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» գրքում։

Էմմա Չոբանյան