73 հոգու գրավված Հադրութ են ուղարկել, բոլորը կյանքից զրկվել են, պատասխանատուներից ոչ ոք պատժված չէ․ Ժաննա Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.09.2026 | 23:04
ԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտային հարցեր է քննարկել
10.09.2026 | 22:47
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.09.2026 | 22:32
Նոր սպառնալիք գլոբալ տնտեսությանը․ հութիները Եմենում Կարմիր ծովի ափին կարևոր քաղաք են գրավել, շարժվում են դեպի Բաբ էլ-Մանդեբի նեղուց
10.09.2026 | 22:15
Ադիս Աբեբայում ներկայացվել են COP17-ի՝ ՀՀ նախագահության առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքները
10.09.2026 | 21:58
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026 | 21:46
Մինսկի փողոցի ջրամատակարարման համակարգը պետությանը կփոխանցվի և վարձակալության կհանձնվի «Վեոլիա ջուր» ընկերությանը
10.09.2026 | 21:29
Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ-ի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև
10.09.2026 | 21:13
Զինված միջադեպ Ստամբուլում․ երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել
10.09.2026 | 21:00
Իշխանությունը գնում է ընդդիմության գլխատման՝ քաղաքական առումով․ պրոցեսները հանգիստ չեն ընթանա․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:46
Կարդալ չգիտենք, վատ ենք հաշվում․ Հայաստանը վերջինն է տարածաշրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:30
Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro և Pro Max մոդելները, ինչպես նաև իր առաջին «ծալվող» սմարթֆոնը
10.09.2026 | 20:18
Մասիս քաղաքում վթարային ջրանջատում կլինի
10.09.2026 | 20:05
Սիրուշոն մինչ նախագահ Քոչարյանի հարս դառնալը հայտնի աստղ էր, բայց անօրինական են համարել նրա ընկերություններ՝ 75 000 դրամ հիմնադիր կապիտալով․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:43
Արմաշի նախկին զորանոցի տարածքը հետ են վերցնում Ջրային կոմիտեից․ «Արարատ» ՋՕԸ-ն այն չի օգտագործել
10.09.2026 | 19:30
Գնդապետի պաշտոնանկություն՝ զինվորի մահից 22 օր անց․ ինչ են ակնկալում 19-ամյա տղայի հարազատները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ ղեկավար, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ

-Տիկի՛ն Ալեքսանյան, պատերազմից ի վեր Դուք 100-ից ավելի զոհվածի և վիրավորվածի ընտանիքի եք այցելել։ Կարելի է դա պատերազմի բացառիկ հետաքննություն որակել, որովհետև այն տվյալները, որ տալիս են պատերազմի մասնակիցների ընտանիքները, առաջին ձեռքից լինելով՝ շատ մոտ են ճշմարտությանը։ Մինչ առանձին դեպքերին գալը՝ ի՞նչ կասկածներ, չպատասխանված հարցեր ունեն նրանք, ի՞նչն է ամենաշատը տանջում։

-Այն մարդիկ, ընտանիքները, որ կորցրել են իրենց զավակներին, ուղղակի դուրս են պետության հոգածությունից, անուշադրության մեջ են։ Պետությունը նրանց հատկացրել է գումարներ, և դրանով համարում են, որ ամեն ինչ արել են և այլ խնդիրներ չկան։ Բայց այդ մարդիկ դեռ բացատրությունների են սպասում, շատերի միակ զավակն է զոհվել և կորցրել են ամենատարբեր․․․ լքված հիմնականում, թե ինչպես են հրամանատարները լքել նրանց։ Մենք մի քանի ամիս առաջ մի ընտանիքում ենք եղել, երբ տղան զանգել է հորը, ասել է, որ մահանում է և ուզում է, որ հայրը աղոթի։ Այդ 44 հոգուն հրամանատարները թողել են Շուշիի ճանապարհին։ Կար տեսանյութը, նրանց բոլորին սպանել են, չորս հոգի են փրկվել։ Ծնողներն ուզում են տեսնել պատասխանատուներին, հատկապես, որ այսօր Հադրութի հայտնի դեպքի մեկ տարին է լրանում, երբ մի ամբողջ վաշտ ուղարկել են Հադրութ, երբ ամբողջ Հադրութը գրավված էր, և տղաները զոհ են դարձել, ադրբեջանցիներն են դիմավորել նրանց, ոչ ոք օգնության չի եկել և 73 հոգի զոհվել է այդտեղ։ Սա շատ դաժան մահ է, և գումարտակը համալրված էր հատուկ կարողություններ ունեցող տղաներով։

-Պատերազմում այդ ողբերգական դեպքերի հետաքննությամբ զբաղվում և այն լուսաբանում է նաև Ձեր ղեկավարած ՀԿ-ն։ Հիշեցնեմ՝ 73 հոգանոց վաշտը մեկ տարի առաջ ուղիղ այս օրը՝ հոկտեմբերի 11-ին է ուղարկվել Հադրութ, որն արդեն գրավված էր Ադրբեջանի կողմից։ Ծնողները սա դիտավորյալ սպանություն են համարում։ Ի՞նչ գիտեք այս դեպքից, ովքե՞ր են այդպիսի հրաման արձակել։

-Արդեն գրավված էր Հադրութը, և այս խմբին առանց հրամանատարական կազմի ուղարկել են այնտեղ, հրամանատարները հիմա ողջ են, իսկ այդ 73-ը զոհվել են։

-Զինծառայողները եղել են «Մարտունի 3» զորամասի ծառայողներ՝ 7-րդ վաշտի տղաները, իսկապես դաժան դեպք է․․․

-Քննությունում առաջընթաց չկա։ Օրինակ՝ զինծառայողներից մեկի հայրն ասում է, որ եթե պատասխանատվության չենթարկվի հրամանատարը, իրենք են նրան պատասխանատվության ենթարկելու։ Մենք շաբաթ օրը Դիլիջան էինք գնացել մի զինծառայողի տուն, չգիտեինք, որ նա 73 մահացած զինծառայողներից մեկն էր, մեծ միջոցառում էին կազմակերպել։ Ասեմ, որ չափազանց հուզիչ էր դիլիջանցիների ուշադրությունն այդ ընտանիքի նկատմամբ։ Երիտասարդ էր մայրը՝ 40 տարեկան, հայրը․․․ դահլիճը լեփ-լեցուն էր, եկել էին նայելու այդ տղայի աշխատանքները։ Ո՞վ պետք է պատասխան տա այդ դեպքի համար։

-Դուք Մարտունիի զորամասի 7-րդ վաշտի ևս 7 տղայի ընտանիքի եք այցելել։ Ծնողներին ի՞նչ մանրամասներ են հասել։

-Մանրամասները սարսափելի են, որոշ ծնողներ տեղեկություններ ունեն, որ վաշտը իջել է և տեսել, որ ադրբեջանցիների մոտ է հայտնվել։ Նրանք օգնություն են խնդրել և ոչ մի օգնություն չի եղել։ Իրենց ունեցած զենքով մարտեր են եղել և բոլորին սպանել են։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան