Թուրքիայի զինուժը օպերացիա է սկսել Սինջարում PKK-ի դեմ

Լուրեր

13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Տրապիզոն քաղաքում մասնակցել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ժողովին։ Նա խոսել է տարածաշրջանում քրդերի դեմ Թուրքիայի զինուժի կողմից իրականացվող  նոր ռազմական գործողությունների մասին. փոխանցում է EH-ն:

Մասնավորապես նշել է, որ այժմ Թուրքիայի բանակի ստորաբաժանումների նոր թիրախը հանդիսանալու է Իրաքի եզդիաբնակ Սինջար շրջանը, որտեղ «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (PKK-ՔԲԿ) հենակետեր ունի։

«Նախկինում ասել էինք, որ մտնելու ենք Սինջար։ Հիմա արդեն այնտեղ սկսվել են ռազմական գործողությունները։  Երկրի ներսում և դրանից դուրս պայքար է գնում ահաբեկչության դեմ։ Մեր հոգսը ահաբեկիչներն են։ Մենք չենք հանդիսանում բռնազավթող երկիր։ Օկուպացիաների օրինակներ կան Արևմուտքում։ Մեր անցյալում չկան նման բաներ»։

Սինջարում ռազմական գործողություններ սկսելը Թուրքիայի նախագահը պատճառաբանել է այն իրողությամբ, որ Աֆրինը կորցնելուց հետո քրդական ուժերը նահանջել են Սինջար։

Հիշեցնենք, որ չնայած Էրդողանի վերոնշյալ հայտարարությանը՝ մի քանի օր առաջ PKK-ն հայտարարել էր, որ իրենք դուրս են բերում իրենց ուժերը Սինջարից։