«Հայերը 19-րդ դարում Իրանի՞ց են վերաբնակեցվել Հադրութում»․ Ալիևը կրկին կեղծում է պատմությունը

Լուրեր

14.09.2026 | 12:28
«Տարբեր նարատիվներ կան որոշ վայրերի ծագման հետ կապված»․ ԵՄ ներկայացուցիչը՝ Արցախ այցի մասին
14.09.2026 | 12:19
Անընդունելի է․ չեմ կարող քանդել տալ տասնամյակների ինքնակամները, բայց ձեր աչքի առաջ նորերը հայտնվեն․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:10
Հայաստան գազամատակարարումը ժամանակավոր կդադարեցվի // Լռության րոպե ԱԺ-ում՝ 2022-ի զոհերի հիշատակին․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 12:02
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել իր նախկին մամուլի քարտուղարի և Ռուսաստանի 9 քաղաքացիների նկատմամբ
14.09.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 11:55
ԱԺ-ն չի ընդունի՝ հնով կերդվենք․ Գալյանը՝ Կառավարության անդամի երդման տեքստի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 11:47
Սնդիկի անթույլատրելի պարունակություն՝ խմելու ջրում․ Ծավի բնակիչներին հորդորում են զերծ մնալ այն օգտագործելուց
14.09.2026 | 11:45
«Փարքինգի նոր տրամաբանություն քննարկեք, որ ինչ-որ միջին մակարդակի չինովնիկներ սև փող չաշխատեն»․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 11:33
Հաջիևը մեր պատմությունը աղվանական է ներկայացնում, դիրքորոշո՛ւմ հայտնեք․ Գրիրգորյանը՝ Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 11:22
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու 10-րդ հողամասը վերադարձվել է համայնքին
14.09.2026 | 11:11
Ձախողումներն ակնհայտ են, ակնկալում եմ՝ Աժ նախագահի հրաժարականն այս նստաշրջանի ընթացքում․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:58
Բեռլինում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը․ ընդգծվել է ՀՀ–Գերմանիա ռազմավարական գործընկերության խորացումը
14.09.2026 | 10:46
Օմանը հետաձգել է Հորմուզի նեղուցի շուրջ Իրանի և տարածաշրջանի երկրների հետ բանակցությունները
14.09.2026 | 10:44
Չեմ պատրաստվում հրաժարական տալ, շատ տափակ հումոր էր․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:35
Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը 10 օրով կդադարեցվի
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին այցելել է Արցախի գրավյալ Հադրութ քաղաք ու Տող գյուղ։ Հայկական Հադրութում Ադրբեջանի նախագահը կրկին զբաղվել է պատմության կեղծարարությամբ ու մի շարք աբսուրդային հայտարարություններ հնչեցել։

Նա, մասնավորապես, ասել է, որ «հայերի պատմությունը, անցյալը, պետականությունն ու դիցաբանությունը կեղծ են»։

«Աշխարհի հայությունը իրենց բնակության վայրերում այնպիսի կեղծիքներ է ստեղծել, որ, իբր, Հայաստանի բնակչությունը դարերով ապրել է այստեղ։ Հայերը վերաբնակեցվել են Հադրութում Իրանից 19-րդ դարում։ Բոլորը դա գիտեն։ Դրանից առաջ հայերն այստեղ չեն ապրել։ Նրանք կեղծել են պատմությունը, իսկ այսօր կեղծում են ներկա իրականությունը»,- ասել Իլհամ Ալիևը։

Ադրբեջանի նախագահը նաև հանձնարարել է իր երկրի պատմաբաններին պարզել՝ ինչու են հայերն իրենց անվանում հայ։ «Չգիտեմ ինչու անգլերեն ու ռուսերեն Հայաստանն անվանում են Արմենիա, չէ՞ որ հայերն իրենց անվանում են հայ՝ (խայ), իսկ իրենց երկիրը՝ Հայաստան։ Դա պատմաբանների հարցն է։ Ես պատճառը գիտեմ, բայց երևում է ադրբեջանցի պատմաբանները ևս պետք է ավելի ընդգրկուն հետազոտություն անեն»,- ասել է Ալիևը, պնդելով, թե, իբր, Արմենիան և Հայաստանը տարբեր տարածքներ են։

Հավելենք նաև, որ Ադրբեջանի նախագահը փորձում է ջնջել Հադրութի հայկական հետքերը, ինչպես հայկական մշակութային ու հոգևոր ժառանգության վերացմամբ, այնպես էլ նոր շինությունների կառուցմամբ։

Մասնավորապես, Ալիևը Հադրութում նոր մզկիթի հիմնարկեքին է մասնակցել։ Ի դեպ, ուշագրավ է, որ Ադրբեջանի ղեկավարն ինքն է խոստովանել, որ Հադրութում մշտապես հայերն են ապրել ու այնտեղ մզկիթ չի եղել։

«Մզկիթի հիմքը նույնպես ես եմ դրել ու գտնում եմ, որ դա պատմական իրադարձություն է։ Սովետական ժամանակ Հադրութի բնակչության մեծ մասը հայերն էին, նրանք, իհարկե, չէին թույլատրի այստեղ մզկիթ կառուցել, և ընդհանուր առմամբ, սովետական շրջանում՝ աթեիզմի տարիներին, մզկիթ կառուցելն անհնար էր»,- ասել է Իլհամ Ալիևը՝ մոռանալով պատմել՝ եթե հայերը Հադրութում ընդամենը 19-րդ դարից են բնակվել, իսկ ադրբեջանցիները տեղաբնիկներն են, ապա ինչո՞ւ ադրբեջանական հոգևոր-մշակութային հետքերն ընդհանրապես այնտեղից բացակայում են, չէ՞ որ այդ դեպքում մզկիթ կարող էր կառուցված լինել խորհրդային շրջանից շատ ավելի վաղ։

 

Էմմա Չոբանյան