Միխեիլ Սաակաշվիլիին բուժհաստատություն տեղափոխելու անհրաժեշտություն կա․ նրա կողմնակիցները հավաքվել են բանտի դիմաց

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները սկսել են հավաքվել Ռուսթավելիի բանտի դիմաց ՝ ձերբակալված քաղաքական գործչի վիճակի վատթարացման մասին լուրերի ֆոնին, գրում է «Նովոստի Գրուզիան»։

Սաակաշվիլին իրեն համարում է քաղբանտարկյալ ու ձերբակալման պահից շարունակում է հացադուլը։

10 օրվա ընթացքում նա հրաժարվել է սնունդից, ժամանակ առ ժամանակ միայն հյութեր ու մեղրաջուր ընդունելով։ Այսօր նախկին նախագահի անձնական բժիշկը հայտարարել է Սաակաշվիլիին՝ բուժհաստատություն տեղափոխելու անհրաժեշտության մասին։

Վրաստանի նախկին նախագահի կողմնակիցները պահանջել են նրա ազատ արձակումը։ Բողոքի ակցիայի որոշ կողմնակիցներ կոչ են արել քաղաքական գործչին դադարեցնել հացադուլը, նրանց թվում՝ Սաակաշվիլիի եղբայրը։

«Մտավարի» հեռուստաալիքի գխավոր տնօրեն Նիկա Գվարամիան, որը ևս հանդիսանում է Սաակաշվիլիի փաստաբաններից մեկը, հայտնել է, որ վաղը կփորձի հասնել իր պաշտպանյալի հետ հանդիպման թույլտվությանը։ Նա հույս է հայտնել, որ նախկին նախագահի հետ «որոշ որոշումներ կընդունեն նրա վիճակի կապակցությամբ»։

Հիշեցնենք, որ Սաակաշվիլին կալանավորվել է հոկտեմբերի 1-ին:

 

Տաթև Ֆռանգյան