«Թալիբանը» բանակցություններ է վարում ՌԴ-ի հետ՝ կառավարության ճանաչման շուրջ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

«Թալիբան» իսլամիստական կազմակերպությունը բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ ՝ կառավարության ճանաչման և դեսպանությունների փոխադարձ բացման շուրջ։Այդ մասին հայտնել է Աֆղանստանի նախարարների ժամանակավոր կաբինետի տեղեկատվության և մշակույթի փոխնախարար Զաբիուլլահ Մուջահիդը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Թալիբների ներկայացուցչի խոսքով՝ սույն հարցի լուծումը ճանապարհ կբացի հետագա համագործակցության համար։ Մուջահիդը չի հայտնել, թե արդյոք ծրագրում է կադրային փոփոխություններ Մոսկվայում Աֆղանստանի դեսպանության կազմում՝ նշելով, որ այդ հարցը պետք է լուծի «Աֆղանստանի իսլամական էմիրության» Արտաքին գործերի նախարարությունը։

Մուջահիդը նաև ընդգծել է, որ թալիբները ձգտում են դիվանագիտական հարաբերություններ հաստատել բոլոր պետությունների հետ։

Հիշեցնենք, որ նախօրեին ավարտվել են «Թալիբանի» և ԱՄՆ-ի երկօրյա բանակցությունները, որոնք անցկացվում էին Քաթարի մայրաքաղաք Դոհայում: ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ բանակցությունները եղել են «բաց և պրոֆեսիոնալ», հիմնական թեմաներն են եղել անվտանգության խնդիրները, ահաբեկչության դեմ պայքարը, մարդու իրավունքները, հումանիտար օգնությունը և ԱՄՆ -ի, Աֆղանստանի և այլ երկրների քաղաքացիների երկիրը լքելու հնարավորության ապահովումը:

Տաթև Ֆռանգյան