Հերթական անգամ վանդալիզմի է ենթարկվել «Անվերջության ժապավեն» հուշարձանը
Հասարակություն
10.10.2021 | 14:13Հերթական անգամ վանդալիզմի է ենթարկվել Անվերջության ժապավեն հուշարձանը՝ անհայտ անձիք հուշարձանի վրայից գողացել են պղնձաձույլ մասերը։ Այս մասին հայտնում է Հուշարձանների պահպանության Կոտայքի մարզային ծառայությունը:
«Հերթական անգամ վանդալիզմի է ենթարկվել Անվերջության ժապավեն հուշարձանը՝ անհայտ անձիք հուշարձանի վրայից գողացել են պղնձաձույլ մասերը:
Նշենք նաև, որ տարեսկզբից ընթանում են շինարարական և վերանորոգման աշխատանքներ, վերջինս ամբողջությամբ քանդվել էր նման դեպքերի պատճառով։
Հարգելի հայրենակիցներ խնդրում և զգուշացնում ենք զերծ մնալ նմանատիպ գործողություններից, հուշարձանների վանդալիզմի ցանկացած դրսևորում դատապարտելի է և քրեորեն պատժելի»,- ասվում է հաղորդագրությունում։