Ռուսական «Lukoil»-ը Ադրբեջանի «Շահ Դենիզ» գազային նախագծում նոր բաժնեմաս է գնել

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ռուսական «Lukoil» ընկերությունը Petronas ընկերության հետ պայմանագիր է կնքել՝ Կասպից ծովի ադրբեջանական հատվածում «Շահ Դենիզ» գազային նախագծի 15․5 տոկոս բաժնեմասը գնելու մասին։ Այս մասին հայտնել է ռուսական ընկերությունը։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ գործարքի գինը կազմում է 2․25 մլրդ դոլար, դրա փակումը սպասվում է մի շարք պայմանների իրագործումից, այդ թվում՝ Ադրբեջանի պետական նավթագազային SOCAR ընկերության համաձայնությունը ստանալուց հետո։

Գործարքի ավարտից հետո Lukoil-ի բաժնեմասը «Շահ Դենիզ»-ում կավելանա՝ 10%-ից հասնելով 25.5 %-ի։ «Շահ Դենիզ» նախագծի մյուս մասնակիցներն են բրիտանական BP-ն՝ 28.8%, TPAO-ն՝ 19%, SOCAR-ը՝ 10%, NICO-ն՝ 10% և SGC-ն՝ 6.7%։

Շահ Դենիզ հանքավայրի արդյունահանման բաշխման պայմանագիրը կնքվել ու վավերացվել է 1996 թվականին։

Նշենք, որ ռուսական ընկերությունը շարունակում է մեծացնել իր ներկայությունը ադրբեջանական նավթագազային ոլորտում։ Մասնավորապես, օրերս «Lukoil»-ը համաձայնագիր էր ստորագրել՝ բրիտանական BP-ից Կասպից ծովի ադրբեջանական հատվածում Ապշերոնի թերակղզու (SWAP) հետազոտական ծրագրի 25% բաժնեմասը ձեռք բերելու մասին: Գործարքի ավարտից հետո BP-ն կմնա ծրագրի օպերատոր՝ 25% բաժնեմասով։ Իսկ ծրագրի երրորդ մասնակիցն ադրբեջանական պետական նավթային SOCAR ընկերությունն է՝ 50% բաժնեմասով։

Էմմա Չոբանյան