Հայագիտությունը՝ Եվրոպական միության ուշադրության կենտրոնում

Լուրեր

16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հոկտեմբերի 8-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում ներկայացվել է «Պատմական Հայաստանը որպես Եվրոպայի և Ասիայի միջմշակութային հարաբերությունների հանգույց 9-14 դդ.» եվրոպական ծրագիրը. տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայությունից:

«Ծրագրի հեղինակը միջազգային ճանաչում ունեցող գիտնական, Հռոմի Ֆլորենցիայի համալսարանի պրոֆեսոր Զարուհի Պողոսյանն է: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից, արժեքը 2-2.5 միլիոն եվրո է, տևողությունը՝ 5 տարի:

Ծրագրի կարևորագույն նպատակներից է ներկայացնել պատմական Հայաստանի տեղը և դերը միջին դարերում՝ որպես Եվրասիայի միջմշակութային հարաբերությունների կարևորագույն հանգույցներից մեկը: Կարևոր է միավորել տարբեր ոլորտների մասնագետների աշխատանքը, որպեսզի համակարգված և միասնական կերպով ուսումնասիրվեն բազմալեզու աղբյուրները, պարզվի գաղափարների, գրական ժանրերի, արվեստների, ավանդույթների շրջանառությունը, դրա ուղիները:

«Մեր թիմի ուշադրության կենտրոնում է պատմական Հայաստանը և այն շրջապատող ավելի լայն աշխարհագրական մի տարածք, որը ձգվում է Կովկասյան լեռների հարավից դեպի արևմուտք՝ մինչև Անատոլիա, և դեպի հարավ՝ մինչև Հյուսիսային Միջագետք: Սրանք այն շրջաններն են, որոնց բնակչության հետ հայերն ունեցել են դարավոր պատմամշակութային կապեր: Ծրագրի շրջանակներում կպարզվի, թե բնակչության լայն զանգվածների միգրացիան կամ զինված ուժերի ներխուժման հետևանքով նոր տարածքների գրավումը ինչ տիպի մշակութային փոխհարաբերություններ են ստեղծում, ինչպես են ձևավորվում և զարգանում զավթված բնակչության և այլազգի տիրապետող վերնախավի հարաբերությունները, ինչ ազդեցություն են թողնում այս հանգամանքները հասարակական նորմերի կամ ազգային ավանդույթների վրա», – ասաց Զարուհի Պողոսյանը՝ նշելով, որ ծրագրով շրջանառության մեջ կդրվի մեծ ծավալի աղբյուրագիտական նյութ, հատկապես հայերեն լեզվով, ինչը հիմք կհանդիսանա նորանոր ուսումնասիրությունների համար:

Ծրագրի շրջանակներում Ֆլորենցիայի համալսարանում կստեղծվի հայագիտության կենտրոն, որի միջոցով կընդլայնվի համագործակցությունը Հայաստանում գործող գիտնականների հետ:

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը շնորհավորեց պրոֆեսոր Զարուհի Պողոսյանին: «Ծրագրի թեման ունի գերաարդիական նշանակություն: Հենց այդ ժամանակահատվածում հայ մշակույթը վերելք է ապրել, զարգացել են կերպարվեստը, պոեզիան, ճարտարապետությունը, այդ ժամանակահատվածում են ստեղծվել երկու հայկական պետականությունները՝ Բագրատունյաց Հայաստանը և Կիլիկիան Հայաստանը: Այդ ժամանակահատվածն անվանում են Հայկական վերածնունդ (ռենեսանս), և այս հետազոտությունը, որպես երկու մայրցամաքների մշակութային համագործակցության հանգույց, շատ կարևոր է: Ծրագիրը կնպաստի մեր մշակութային արժեքների պաշտպանությանը, զերծ կպահի մեր մշակույթը կեղծիքներից, նպաստի հայագիտության զարգացմանը և կստեղծվի ու կզարգանա հայագիտական կենտրոն Ֆլորենցիայի համալսարանում», – ասաց Յուրի Սավարյանը: Նա նշեց, որ անհրաժեշտ է ծրագրի հետազոտական աշխատանքներին ներգրավել նաև հայաստանյան հայագետներին:

ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի վարիչ Ֆրանկ Հեսսը, շնորհավորելով ծրագրի թիմին, շեշտեց նախատեսվող հետազոտությունների և տարբեր երկրների մասնագետների համագործակցության կարևորությունը:

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը նշեց, որ նման հետազոտությունները հնարավորություն են տալիս ճանաչելի դարձնել Հայաստանը և հայ ժողովրդի մշակույթը գիտական շրջանակների ու լայն հասարակության համար: «Մեր նպատակն է, որ հայագիտությունը շարունակի մնալ որպես միջազգային գիտություն, ինչը շատ կարևոր է: Հուսով եմ, որ այս ծրագիրը նախադեպ կհանդիսանա, որպեսզի հետագայում ևս հայագիտությանը տրամադրվի այսպիսի մեծ ուշադրություն և նաև ֆինանսական միջոցներ, ինչը շատ կարևոր է ոլորտը զարգացնելու համար», – ասաց Վահան Տեր-Ղևոնդյանը:

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամ Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ բացառիկ երևույթ է, երբ Եվրոպական Միության կողմից հատկացվում է նման ուշադրություն հայագիտության զարգացմանը ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում: «Այս ծրագրի միջոցով հայագիտությունը դառնում է եվրոպական գիտության մի մաս: Շատ կարևոր է, որ հայաստանյան հայագիտությունը սկսում է տիրապետել ժամանակակից գիտության լեզվին: Մենք պետք է կարողանանք մեր աղբյուրները շրջանառության մեջ դնել այնպիսի գիտական լեզվով, որը հասկանալի և ընդունելի է ժամանակակից գիտության համար: Համաշխարհային հայագիտություն է մտնում մի նոր սերունդ, որն իր հետ բերում է նոր մոտեցումներ, նոր աշխարհընկալում, և դրանք համաեվրոպական են, ինչը շատ կարևոր հանգամանք է մեր ժողովրդի համար», – ասաց Ռուբեն Սաֆրաստյանը»,- ասված է հաղորդագրությունում: