Վրաստանի ԱԳ նախարարը՝ «3+3» ձևաչափի մասին․ Ռուսաստանի հետ բարդ կլինի, սակայն անհրաժեշտ է

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Վրաստանի համար բարդ կլինի Ռուսաստանի հետ միասին «3+3» ձևաչափի մասնակից լինել, այնուամենայնիվ, երկիրը պետք է ինչ-որ ձևով ներկայացված լինի խոշոր աշխարհաքաղաքական նախագծերում։ Այսպես է մեկնաբանել Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որով առաջարկվել է տարածաշրջանային համագործակցության 3+3 ձևաչափ՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, մյուս կողմից՝ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցությամբ, գրում է newsgeorgia.ge-ն։

«Բնականաբար, երբ մենք չենք տեսնում որևէ գործընթաց դեօկուպացիայի ուղղությամբ, շատ դժվար է մասնակցել նման ձևաչափի և խոսել ինչ-որ ենթակառուցվածքային նախագծերի մասին։ Այնուամենայնիվ, հանրությանն ուզում եմ ներկայացնել դիրքորոշում՝ մտածելու համար․ այսպիսի մեծ աշխարհաքաղաքական նախագծերում և հարաբերություններում մենք պետք է լինենք ներկայացված գոնե որևէ ձևով, իհարկե՝ ոչ պետական շահի և օկուպանտին տրվող որևէ զիջումների հաշվին»,- ասել է Զալկալիանին։

Վրաստանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը համարվում են «կարմիր գիծ»։

«Անհրաժեշտ է, որ մենք հետ չմնանք այն գործընթացներից, որոնք զարգանում են տարածաշրջանում և անպայման մասնակցենք բոլոր նոր, նույնիսկ ենթակառուցվածքային նախագծերին, որոնք կարող են Վրաստանը շրջանցել, որի պատճառով երկիրը կարող է կորցնել իր դերն ու ֆունկցիան։ Դրա համար այստեղ կաևոր է ունենալ հստակ դիրքորոշում, որ մեր երկրի շահերը չտուժեն»,- ասել է Զաքալիանին։

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ քննարկել են Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի հետ «3+3» ձևաչափով հարթակ նախաձեռնելու գաղափարը՝ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցի վերաբերյալ։ Ըստ Լավրովի՝ իրանական կողմը դրական վերաբերմունք է հայտնել այս գաղափարի հետ կապված, նման վերաբերմունք է նկատվում նաև Ադրբեջանում ու Թուրքիայում։

«Աշխատում ենք մեր հայ գործընկերների հետ։ Հուսով ենք, որ Վրաստանը ևս, չնայած այնտեղ առկա բոլոր խնդիրներին, կկարողանա տեսնել իր արմատական շահը խորհրդակցությունների ու այդ տարածաշրջանի արագ զարգացման նպատակով որոշումների համաձայնեցման համար նման մեխանիզմի ստեղծման մեջ, որը երկար տարիներ չի զարգացել այստեղ պահպանվող հակամարտության պատճառով»,- ասել էր Սերգեյ Լավրովը։

Էմմա Չոբանյան