Հարցի հասցեատերը ես չեմ, թե ինչու եմ տեղ գտել Մոսկվա մեկնող պատվիրակության կազմում. Թագուհի Թովմասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

«Պատվիրակություն կազմողը պետք է պատասխանի, թե ում՝ ինչ սկզբունքով կամ ում՝ երբ է հրավիրել, ով ինչ պատասխան է տվել»,- այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում նշեց Թագուհի Թովմասյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու են «Պատիվ ունեմ» խմբակցությունից հենց Իշխան Զաքարյանը և Թագուհի Թովմասյանը Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության կազմում մեկնել Մոսկվա, հաշվի առնելով առկա կասկածները, թե վերջիններս համագործացում են իշխանության հետ:

«Ձեր հարցի հասցեատերը Ալեն Սիմոնյանն է»,- նշեց պատգամավորը:

«Ես քննարկել եմ խմբակցության ղեկավարի հետ և իմ քայլերի մասով բացառապես ես եմ պատասխանատու։ Չեմ կարծում, որ որևէ այլ մեկնաբանություն այստեղ ընդհանրապես գոյության իրավունք ունի, որովհետև զարմանալի չէ, որ խորհրդարանական պատվիրակության կազմում կարող են լինել պատգամավորներ»,- ասաց Թովմասյանը։

Ինչ վերաբերում է իշխանության հետ հարաբերությունների վերաբերյալ հարցին, պատգամավորը նշեց. «Այո՛, ես եղել եմ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ես դուրս եմ եկել խմբակցությունից, և եթե ցանկություն ունենայի այս իշխանությունների հետ որևէ ընդհանուր բան ունենալ, կշարունակեի մնալ խմբակցությունում, որևէ կաշկանդող բան չէր լինի»։

Իշխան Զաքարյանի վերաբերյալ էլ Թագուհի Թովմասյանն ասաց, թե գեղեցիկ չէ, երբ հարցը քննարկվում է իր նրա բացակայության ժամանակ և ճիշտ կլինի, եթե լրագրողը հարցն ուղղի հենց Իշխան Զաքարյանին։

Մանրամասները՝ տեսանյութում: