Ծաղկաձոր համայնքի ղեկավարը բազմաթիվ ապօրինություններ է իրականացրել․ ոստիկանության բացահայտումը

Լուրեր

11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
11.11.2026 | 15:29
Դսեղի «Aura Village» հյուրանոցում և երկու այլ վայրում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են բացահայտվել․ տուգանքները՝ 3,6 մլն դրամ
11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
Բոլորը

Քրեական ոստիկանության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով ձեռք են բերվել փաստական տվյալներ` 2018-2020 թվականներին Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ղեկավարի ապօրինությունների վերաբերյալ:

2018 թվականի փետրվարի 19-ին, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նա խախտել է հողային օրենսգրքի դրույթները` ընդամենը մեկ մասնակցով կայացած աճուրդով կես հեկտար հողամասը մոտ 23 միլիոն 977 հազար դրամով օտարել է սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության, այնինչ հանգստի համար նախատեսված հատուկ պահպանվող հողամասի շուկայական արժեքը եղել է 90 միլիոն դրամ: Այս դեպքով համայքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով` 66 միլիոն դրամի վնաս:

Նույն եղանակով 2019 թվականի դեկտեմբերի 20-ին երկրորդ մասնակցի բացակայության պայմաններում համայնքի ղեկավարը կազմել է երկու մասնակցով աճուրդի կեղծ փաստաթղթեր և համայնքին պատկանող 12 միլիոն դրամ շուկայական արժեք ունեցող մեկ այլ հանգստի համար նախատեսված հատուկ պահպանվող հողամասը օտարել ընդամենը 3 միլիոն 483 հազար դրամով, ինչի հետևանքով համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 8 միլիոն 500 հազար դրամից ավելի վնաս։

2020 թվականին Ծաղկաձոր համայնքի ղեկավարը դիտավորությամբ միջոցներ չի ձեռնարկել Ծաղկաձորում գտնվող մի խաղատան սեփականատիրոջ կողմից խաղատան դիմացի շուրջ 810 քմ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի ինքնակամ զավթումը և այդ տարածքում ավտոկայանատեղիի կառուցումը կասեցնելու ուղղությամբ՝ չկիրառելով օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցներ։

Առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: