Բաքուն չի բացառում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների նոր հանդիպման հնարավորությունը

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Պաշտոնական Բաքուն չի բացառում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների նոր հանդիպման հնարավորությունը՝ քննարկելու երկկողմ հարաբերությունները։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Ադբուլլաևան, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

«Օգտակար ենք համարում քննարկել հարցեր, որոնք կապված են հետկոնֆլիկտային փուլում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ։ Ավելի վաղ երկու երկրների ԱԳ նախարարները հանդիպել են Նյու Յորքում։ Մենք չենք բացառում ապագայում նման հանդիպման անցկացումը»,- ասել է Աբդուլլաևան։

Նա նշել է, որ Ադրբեջանը հանդես է գալիս հարցերը բանակցությունների միջոցով լուծելու օգտին։ Աբդուլլաևան նաև հայտարարել է, թե ներկայում ուշադրություն պետք է դարձնել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների համատեղ հայտարարությունների կետերի իրականացմանը։ Ըստ նրա՝ հիմնական հարցերը, որոնք հատուկ ուշադրություն են պահանջում, հանդիսանում են հաղորդակցությունների բացումը, ինչպես նաև սահմանների դելիմիտացիան։

«Մենք գտնում ենք, որ հաղորդակցությունների բացումը, սահմանների դելիմիտացիայի շուրջ բանակցությունների սկսումը կարող են հիմք ստեղծել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման, մեր կառուցողական առաջընթացի համար»,- ասել է Աբդուլլաևան։
Հիշեցնենք՝ նախօրեին էլ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Նյու Յորքում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ պայմանավորվել են ԵԱՀՄ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ նորից հանդիպել։

Էմմա Չոբանյան