«Ամենակարևորը որակյալ կրթությունն է, ոչ թե ռեկտորի ընտրությունը». Կարեն Թռչունյան

Լուրեր

14.05.2026 | 16:49
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 հավաքականը երկրորդն է ԵԱ-ի թիմային հաշվարկում
14.05.2026 | 16:40
Չի՛ լինելու, չենք վիճելու Ռուսաստանի հետ․ մենք փոքր երկիր ենք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 16:31
Հայտնի են Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի ու մարզիչի հավակնորդները
14.05.2026 | 16:23
Իրավունք ունեի՞ք Ձեր արձակուրդի մեջ դպրոցի տնօրենների դիմում գրելու հրահանգ տալ. հարց` Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 16:15
Իրանը և ԱՄԷ-ն վիճաբանել են ԲՐԻԿՍ-ի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ
14.05.2026 | 16:06
Իրատեսական է, որ սահմանադրական մեծամասնություն կկազմենք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 16:02
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
14.05.2026 | 15:59
«Իրան ասի՝ վլաստը որ փոխվի, ես քու հետ էդ վախտ կխոսամ»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 15:55
Զելենսկին հայտնել է, որ Կիևում ռուսական զանգվածային հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
14.05.2026 | 15:48
Որքան գումար են ստացել Խամզատ Չիմաևը և Շոն Ստրիքլենդը UFC-ի չեմպիոնական մենամարտի համար
14.05.2026 | 15:39
Սպիտակ տունը հայտարարում է՝ Չինաստանը դեմ է Հորմուզի նեղուցի ռազմականացմանը․ այն պետք է բաց մնա
14.05.2026 | 15:31
Այս ընտրություններում աշխարհաքաղաքական համատեքստ չկա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 15:20
ՀՀ-ն դիտարկում է Հնդկաստանի Pinaka համակարգերի տեղական արտադրության հնարավորությունը. IDRW
14.05.2026 | 15:15
Փաշինյանը հայտարարել է՝ Քոչարյանը պետք է նստի // ՀՀ-ն՝ ՌԴ քաղաքացիների ձերբակալության ռիսկային երկիր․ ԼՈՒՐԵՐ
14.05.2026 | 15:06
Հակակոռուպցիոն կոմիտեն և ԱՄՆ ՀԴԲ-ն ևս 3 տարով երկարաձգել են համագործակցությունը
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն այցելել է Շիրակի մարզ` տեղում ծանոթանալու մարզային բարձրագույն ուսումնական հաստատությունների խնդիրներին: Այցին մասնակցել է Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Էդգար Ալեքսանյանը. տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Նախարարի տեղակալը շրջել է մարզկենտրոն Գյումրիում գործող պետական բուհերում` Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանում (ՇՊՀ), Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի,  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղերում, ծանոթացել ուսումնական ենթակառուցվածքներին, հանդիպումներ ունեցել պրոֆեսորադասախոսական անձնակազմերի և ուսանողների հետ:

Շիրակի պետական համալսարանում կառավարման ճգնաժամը կհանգուցալուծվի

Փոխնախարար Կարեն Թռչունյանը Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի դասախոսական անձնակազմի և ուսանողական խորհրդի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում` արձագանքելով նրանց այն մտահոգությանը, թե արդեն ավելի քան 11 ամիս բուհը չունի հոգաբարձուների խորհուրդ, այդ պատճառով չի կատարվում նաև ռեկտորի ընտրություն, նշել է, որ   բուհի կառավարման ճգնաժամն առաջիկայում կհանգուցալուծվի: Կառավարության հաստատած հոգաբարձուների խորհուրդների ձևավորման նոր կարգով բոլոր բուհերը պետք է ունենան 20-հոգանոց խորհուրդներ, որտեղ բոլոր կողմերը`  պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողությունը, բուհի հիմնադիրը և լիազորված մարմինը, 25-ական տոկոս ներկայացվածություն ունեն: ՇՊՀ-ն պետք է խորհրդի անդամներ ընտրի ուսանողական և դասախոսական կազմի ներկայացուցիչներից, որոնց անունները ԿԳՄՍ նախարարություն ներկայացվելուց հետո հնարավորինս արագ ՇՊՀ խորհրդի նոր կազմը կներկայացվի Կառավարության հաստատմանը:

Սոցիալական երաշխիքներ դասախոսին պետք է տա բուհը

«Ակադեմիական ազատությունը և բուհական ինքնավարությունը պետք է ունենան սահմաններ դրանք անսահման չեն: Այդ սահմանն ավարտվում է այնտեղ, որտեղից սկսվում է կրթության որակը, որը բուհի ամենակարևոր խնդիրն է: Ամենակարևորը որակյալ կրթությունն է, ոչ թե ռեկտորի ընտրությունը»,- հանդիպման ընթացքում նշել է Կարեն Թռչունյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու դասախոսները, ինչպես նաև բուհերին կից ավագ դպրոցները չունեն սոցիալական փաթեթ, նախարարի տեղակալը նշել է, որ պետությունը սոցիալական փաթեթներ է ապահովում ամբողջությամբ պետության կողմից ֆինանսավորվող կրթական, գիտական և մշակութային մի շարք ՊՈԱԿ-ների աշխատակիցների համար: Այն ներառում է առողջապահական ապահովագրություն, ինչպես նաև որոշակի գումար` տարվա կտրվածքով, որը շահառուն կարող է օգտագործել ուսման վարձավճարի, հիփոթեքային վարձի տոկոսավճարների և հանգստյան նպատակներով: Բուհերը հիմնականում ունեն հիմնադրամի իրավական կարգավիճակ, և օրենսդրությունը հնարավորություն է տալիս, որ բուհերն իրենց ինքնավարության շրջանակում սեփական միջոցներից ապահովեն առողջապահական ապահովագրություն և այլ սոցիալական երաշխիքներ: Կարեն Թռչունյանն առաջարկել է հարցը քննարկել ռեկտորների խորհրդում, ձևավորել միասնական առաջարկ և այն ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն:

Պետք է մտածել բուհերի ուսումնական պլանները փոփոխելու մասին դա իրական ակադեմիական ազատության հարց է

Դասախոսներից մեկը հարց է բարձրացրել, թե ծանրաբեռնված լինելով  դասավանդմամբ՝ շատ դեպքերում իրենք ժամանակ և հնարավորություն չեն ունենում մասնակցել գիտական ծրագրերին, ինչն էլ իր հերթին չի նպաստում  բուհերում հետազոտական բաղադրիչի մեծացմանը, որը պետությունը հռչակել է բուհական ոլորտի առաջնահերթություն:

Ի պատասխան` նախարարի տեղակալը նշել է, որ այդ խնդիրն առկա է բոլոր բուհերում, և ինքը խնդրին ծանոթ է նաև որպես ԵՊՀ  դասախոս:

«Մենք` դասախոսներս, պետք է ինքներս մեզ հարց տանք` ո՞րն է ավելի կարևոր՝ դասախոսական ժա՞մը, թե՞ որակյալ կրթությունը: Եթե առաջնայինը համարում ենք որակյալ կրթությունը, ուրեմն պետք է մտածենք բուհերի ուսումնական պլանների վերակազմակերպման և փոփոխության մասին: Դասախոսի ծանրաբեռնվածության մեջ, բացի դասավանդման կրեդիտից, պետք է անպայման ներառել նաև հետազոտական բաղադրիչ, կրեդիտներ տալ  շարժունության համար, սահմանել պահանջ արդյունավետ գիտական գործունեության համար, որի չափելիությունը սահմանված է Գիտության կոմիտեի կողմից»,- պարզաբանել է Կարեն Թռչունյանը` ընդգծելով, որ բուհական ուսումնական ծրագրերի փոփոխությունը լիովին տեղավորվում է բուհերի ակադեմիական ազատության և ինքնավարության տիրույթում:

Նա նաև  հավելել է, որ Գիտության կոմիտեն տարբեր մրցույթներ է հայտարարում, և շատ լավ կլինի, որ բուհերի դասախոսները մասնակցեն դրանց, ստանան գիտական դրամաշնորհներ: ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաև տեղեկացրել է, որ գիտության համար նախատեսված հատկացումները 2022 թվականի պետական  բյուջեի նախագծով ավելի քան 80 տոկոսով ավելացել են:

Ուսանողներն ավելի լայն լիազորություններ ունեն, քան դասախոսները

Շիրակի պետական համալսարանի ուսանողական խորհուրդը ձևավորվել է 2020 թվականին: Նրանք արդեն ընտրել են, թե ուսխորհրդի որ անդամներն են ընդգրկվելու բուհի հոգաբարձուների խորհրդում: Կարեն Թռչունյանի հետ հանդիպմանը ՇՊՀ ուսխորհրդի նախագահ Գևորգ  Ղուկասյանը  նշել է, որ իրենք ունեն բազմաթիվ ծրագրած աշխատանքներ և սպասում են նոր խորհրդի ձևավորմանը` շեշտելով, որ արդեն 3 տարի շարունակվող կառավարման ճգնաժամը խոչընդոտում է նաև իրենց ծրագրերի իրականացմանը:

Արձագանքելով բուհերի խորհուրդների ձևավորման սկզբունքների մասին հարցին` փոխնախարարը փաստել է, որ ուսանողները բուհի կառավարմանը մասնակցելու ավելի շատ  լծակներ ունեն, քան դասախոսները:

«Կառավարման խորհրդի անդամների 25 տոկոսին ընտրում են ուսանողները` ուսխորհրդի կազմից: Բացի դրանից` ուսխորհրդի ներկայացուցիչները գիտխորհրդի կազմում ընտրում են այն դասախոսներին, որոնք պետք է ընդգրկվեն կառավարման խորհրդի մեջ՝ որպես պրոֆեսորադասախոսական համակազմի ներկայացուցիչներ: Մինչդեռ դասախոսները որևէ կերպ չեն մասնակցում ուսխորհրդի անդամների ընտրությանը»,- նշել է նա:

Էրազմուս+ ծրագրի շրջանակում ՇՊՀ-ում գործում է կենսաբանության լաբորատորիա

Այցի ընթացքում Կարեն Թռչունյանը  Շիրակի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի ուղեկցությամբ ծանոթացել է բուհի ուսումնական պայմաններին: Շիրակի պետական համալսարանն ունի շուրջ 2700 ուսանող, բուհում այժմ ընթանում են հեռակա բաժնի ընդունելության քննությունները:

Կարեն Թռչունյանը մասնավորապես հետաքրքրվել է գրադարանի,  կենսաբանության և քիմիայի լաբորատորիաների հագեցվածությամբ: Փոխնախարարին ներկայացվել են երկու տարի առաջ Էրազմուս+ ծրագրի շրջանակում դրամաշնորհային աջակցությամբ բացված կենսաբանության լաբորատորիայում իրականացված հետազոտությունները: