Վերադարձի խամրող հույսը. Արցախից տեղահանված կանայք՝ պատերազմից 1 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.04.2026 | 23:24
Պուտինի անձնական օգտագործման քաղաքական ուժերին ժողովուրդն իշխանության չի բերի. Անի Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 23:22
Վթար Ագարակ բնակավայրի մոտակայքում. կա զոհ
23.04.2026 | 23:10
ԿԳՄՍ նախարարը J-PAL-ի հետ քննարկել է կրթության և գիտության ոլորտներում համագործակցության հնարավոր ուղղությունները
23.04.2026 | 22:53
Թրամփը հայտարարել է, թե Իրանը չգիտի՝ ով է իր առաջնորդը
23.04.2026 | 22:43
Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ
23.04.2026 | 22:27
«6 տարի անհետ կորածների ծնողներին ասել են՝ չխոսեք, հեսա կբերենք ձեր երեխաներին». Թովմասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 22:13
Երևանի փողոցներից մեկում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց
23.04.2026 | 22:00
ՊԵԿ նախագահը Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ քննարկել է ՊԵԿ-ի բարեփոխումներին ուղղված աջակցությունը
23.04.2026 | 21:46
Նոր կարգավորում. ԵՄ-ում վաճառվող սմարթֆոններն ու պլանշետները կլինեն փոխարինելի մարտկոցներով
23.04.2026 | 21:33
Ծանրամարտի ԵԱ. Աննա Ամրոյանը փոքր ոսկե մեդալ նվաճեց ռեկորդով
23.04.2026 | 21:21
Բյուրեղավանում համաճարակի հետևանքով շուրջ երեք տասնյակ բնակիչներ բուժվում են ստացիոնարում. նրանց վիճակը վերահսկելի է
23.04.2026 | 21:09
Սիմոնյանի ավտոշարասյան «ֆորսաժն» ու ԱԺ նախագահի հակափաստարկները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 20:48
42 հազար դոլարի դիմաց կազմակերպել էին ապօրինի միգրացիա․ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
23.04.2026 | 20:36
Ուղեվարձ վճարելու պահանջը՝ բռնության պատճառ․ երբ վարորդը դառնում է հսկիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 20:26
ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են Հնդկական օվկիանոսում ևս մեկ նավ կալանելու մասին
Բոլորը

64-ամյա Իռան է՝ Հադրութի շրջանի Այգեստան գյուղից։ Բուժքրոջ մասնագիտությամբ կինը երեք պատերազմով է անցել․ ինչպես 1993-ին, այնպես էլ 2016-ին և 2020 թվականներին պայքարել է իր ճակատում՝  զինվորական հոսպիտալում։ Եվ, եթե, Արցախյան առաջին պատերազմի ժամանակ երեք երեխաներն իր  խնամքի տակ էին, ապա հաջորդների ընթացքում՝ երկու որդիներն ու ամուսինն արդեն առաջնագծում էին։ Տիկին Իռան, պատերազմից մեկ տարի անց էլ առանց արցունքների չի կարողանում վերհիշել սեպտեմբերի 27-ի լուսաբացը։

«Ճիշտն ասած՝ էդ 27-ը տենց սկսեց, որ չեմ էլ ուզում հետ դառնալ․․․Մենք իմացանք թե զորավարժություններ ա, սենց ենք իմացել առաջուց։ Չենք պատկերացրել, որ պատրազմ ա։ Առաջին արկը, որ եկավ մեր տան վրով անցավ, ասեցի՝ երեխեք, էս պատերազմը սկսել ա․․․»։

Արդեն երկու պատերազմ տեսած  կինն առաջին իսկ պայթյուններից հետո պատրաստվել է  ու  սպասել․ Շտապօգնության բրիգադից հեռախոսազանգը երկար չի սպասեցրել։ 19 օր շարունակ շտապօգնության կայանը՝ անվտանգության նկատառումներից ելնելով ստիպված է եղել մի քանի տեղանք փոխել։ Հակառակորդի՝ Հադրութ մտնելուց հետո, բրիգադը  տեղակայվել է Ազոխ գյուղում, սակայն, այնտեղ էլ երկար մնալ հնարավոր չի եղել․ հոկտեմբերի 15-ին հակառակորդը թիրախավորել է նաև Ազոխը։

Տիկին Իռան՝ հարսի և նորածին թոռան հետ հրթիռակոծությունից փախչելով դժվարությամբ կարողացել է Երևան հասնել։ Հրադադարի հաստատումից հետո նրանց են միացել նաև որիդներն ու ամուսինը․ 7 հոգուց բաղկացած ընտանիքը  այստեղ մի շարք խնդիրների է բախվել՝ վարձով են ապրում, չունեն մշտական աշխատանք, սնունդ և ձմեռվա համար անհրաժեշտ վառելիք։ 

Երևանի Կոմիտասի պողոտայում գտնվող այս փոքրիկ բնակարանը հաճախ է   վերածվում քաղաքական բուռն բանավեճերի հարթակի։ Այստեղ պարբերաբար հավաքվում են  Արցախի տարբեր շրջաններից տեղահանված բնակիչներ, որոնք դիմել են «Ձեռք մեկնիր» հասարակական կազմակերպությանը՝  անվճար դասընթացների միջոցով որևէ նոր մասնագիտություն սովորելու համար։ Թեև նրանք բոլորն էլ բարձրագույն կրթություն ունեն և Արցախում աշխատել են տարբեր բնագավառներում,  Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով՝ այսօր ձեռնունայն են․ կորցրել են տունը, հայրենիքը․․․

Աղջիկների հետ խոսելը դժվար է ստացվում, նրանց բառերը շատ հաճախ  արցունքներով են ընդհատվում։

«Անընդհատ սպասում էինք մի լավ բանի․․․»։

Մասնագիտությամբ մանկավարժ Գոհարը Հադրութից է, Երևան է տեղափոխվել 2020-ի հոկտեմբերի 5-ին, որոշ ժամանակ անց դիմել է «Ձեռք մեկնիր» կազմակերպությանը։ Ինչպես նա այնպես էլ Իրինան, Անին և մյուսները հույս են ունեցել, որ երկար չեն մնալու Երևանում, պատերազմի ավարտից հետո  վերադառնալու և շարունակելու են կիսատ թողած գործը․

«Մամայիս խնդրել եմ մեր տան իրերը կամ հայրիկիս գերեզմանը ընդեղից թողեն վերցնենք, ինձ ասեցին՝ ամեն ինչ լավ ա լինելու, հաղթելու ենք, ոչ մի բանի կարիք չկա ոչ տանից վերցնելու, ոչ էլ ինչ-որ մի բան, մենակ փաստաթղթերը վերցրեք ու դուրս եկեք տներից»։

 Տիկին Զվարթն Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղից է, մասնագիտությամբ՝ հաշվապահ։ Նա հոկտեմբերի 23-ին վերջիններից է եղել, որ լքել է գյուղը։ Երևան տեղափոխվելուց հետո առաջին օրերին անգամ չի էլ մտածել աշխատանք գտնելու մասին, նոյեմբերի 9-ը, սակայն, շատ բան է փոխել․ 

Տեղահանված արցախահայերի աջակցության համար ստեղծված «Ձեռք մեկնիր» հասարակական կազմակերպության հիմնադիր անդամի խոսքով՝ գաղափարը ծագել է պատերազմի առաջին օրերին։ Սկզբում հագուստ, սնունդ և անհրաժեշտ պարագաներ են հասցնել Արցախից տեղահանվածներին։ Պատկերը փոխվել է պատերազմի ավարտից հետո, երբ հասկացել են, որ վերադարձն անորոշ ժամանակով հետաձգվում է։  

Կենտրոնի ծրագրերին այս ընթացքում մասնակցել է 150 արցախցի, նրանցից շատերը կազմակերպության կողմից համակարգիչ կամ կարի մեքենա է ստացել, մի մասն էլ տեղավորվել աշխատանքի։ Մասնակիցների խոսքով՝ թեև բավականին լավ վերաբերմունքի են արժանանում ինչպես կենտրոնում, այնպես էլ այլուր, բայց մի շարք անլուծելի խնդիրների առաջ են կանգնած, առջևում էլ՝ ցուրտ ձմեռն է․․․ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան