Սփյուռքը ապրում է Հայաստանում եղածը և կան մարդիկ, որոնք պատրաստ են շարունակել օգնել․ ֆրանսիահայ վերլուծաբան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 11:45
Կիբերհարձակում Մոլդովայի վրա. թիրախում պետական թվային ծառայություններն են եղել
29.10.2026 | 11:37
Իսրայելում ընտրությունների հաշվարկը մոտենում է ավարտին․ մեծամասնություն չի նշմարվում
29.10.2026 | 11:31
Նոր կադրեր՝ ԱԺ ծեծկռտուքից. այն դահլիճից միջանցք տեղափոխվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 11:24
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան անցկացրել է «Սամուրայ» մրցաշարը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 11:15
Տնային կալանքի տակ գտնվող Ալիկ Ալեքսանյանին COP17-ի պատճառով ոստիկանությունը չի ներկայացրել դատարան. նրան պաշտպանն է ուղեկցել
29.10.2026 | 11:06
Պատգամավորները ծեծում են միմյանց, իրար վրա աթոռ նետում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 10:51
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
29.10.2026 | 10:44
«Կգոռամ՝ ոնց հարմար ա»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց, 3 պատգամավորի նկատողություն հայտարարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 10:41
Ռոնալդուն արժանացել է «Բոլոր ժամանակների լավագույն Ոսկե գնդակ» մրցանակին
29.10.2026 | 10:31
Մոսկվայի երեք օդանավակայանների աշխատանքը ԱԹՍ-ների հարձակման պատճառով սահմանափակվել է
29.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 29-ի դրությամբ
29.10.2026 | 10:04
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը կամային հաղթանակ է տարել Չեմպիոնների լիգայում
29.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 09:45
Լիլիթ Ստեփանյանն այսօր նշանակվելու է Կոտայքի մարզպետ
Բոլորը

2020 թ. Ղարաբաղյան 44-օրյա պատերազմն ընդգծեց Հայաստանի դիրքի և քաղաքականության մի շարք թույլ կողմերը: Ռազմական գործոններ, որոնք նպաստել են պարտությանը. որո՞նք պետք է լինեն Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, ի՞նչը պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական նպատակը, ո՞վ է մշակում և ո՞վ է իրականացնում Հայաստանի արտաքին քաղաքականությունը:

Պատմաբան, նախկին դիվանագետ Ժիրայր Լիպարիտյանը, ֆրանսահայ քաղաքագետ Թալին Փափազյանը, ֆրանսահայ բիզնես ղեկավար և վերլուծաբան Ռոբերտ Այդաբիրյանը ութ ամսվա հետազոտություններից և լայնածավալ խորհրդակցություններից հետո հրապարակել են զեկույց՝ որպես «Սպիտակ թուղթ», որը մանրամասնորեն և խորությամբ ուսումնասիրում է այն խզվածքները, որոնք հանգեցրին պատերազմի և պարտության՝ այդ պատերազմում։ Զեկույցը նաև սահմանում է այն միջավայրը, որի ներսում Հայաստանն այժմ գործում է տարածաշրջանային և միջազգային առումներով:

Հետազոտությունը ներառում է աշխարհի շուրջ 45 հայ փորձագետների և վերլուծաբանների տեսակետների համառոտագիրը՝ պատերազմի պատճառների, վարման ու հետևանքների վերաբերյալ:

Փաստաթուղթը ներկայացնում է նաև առաջարկություններ ապագայի կապակցությամբ ընտրությունների և բարեփոխումների վերաբերյալ:

«Արդյո՞ք առաջին զինվորական հաղթանակը մեզ դարձրեց ամբարտավան,  ծույլ, կույր և ապականեց տիրող իշխանություններին: Արդյո՞ք 2020 թվականի պարտությունը մեզ դարձրեց ավելի համեստ, բացեց մեր աչքերը, օգնեց մեզ բացահայտել գերակա խնդիրները, համոզեց մեզ աշխատել ավելի մտածված կերպով։ Այս հարցերի պատասխանները փնտրելու ժամանակ ավելի քան 40 մտավորականների հետ խոսեցինք, որոնք աշխարհի տարբեր ծայրերում են բնակվում»,- «2020թ. Ղարաբաղյան պատերազմը և Հայաստանի ապագա արտաքին ու անվտանգության քաղաքականությունները» թեմայով առցանց քննարկման ժամանակ նշեց ֆրանսահայ բիզնես ղեկավար և վերլուծաբան Ռոբերտ Այդաբիրյանը:

Նա հավելեց, որ «Սպիտակ թուղթը» հրավիրում է բանավեճերի և երկխոսության՝ դիվանագիտության և անվտանգության վերաբերյալ:

«Սփյուռքը 30 տարի է ապրում է Հայաստանում եղածը, բոլոր վայրիվերումները, և կան մարդիկ որոնք պատրաստ են շարունակել օգնել՝ այս հարաբերությունների մեջ, և այս աշխատանքի նապատակը, որ ներկայացնում ենք այսօր, այս դժվար օրերին օգնելն է»,- ընդգծեց Այդաբիրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: