Ադրբեջանական օդանավի թռիչք Հայաստանի տարածքով․ ինչ պայմանավորվածություն կա Երևանի և Բաքվի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.06.2026 | 21:49
Վուչիչը հայտարարել է նախագահի պաշտոնում իր «վերջին օրերի» մասին
27.06.2026 | 20:57
Էդուարդ Սպերցյանը կտեղափոխվի Սաուդյան Արաբիա. աղբյուր
27.06.2026 | 20:25
Էդվարդ Ասրյանը մասնակցել է ԶՈՒ սերժանտների երդման հանդիսավոր արարողությանը
27.06.2026 | 19:58
Ռաիսա Մկրտչյանը նշանակալի ներդրում է ունեցել նոր սերնդի կրթության և դաստիարակության գործում․ Փաշինյան
27.06.2026 | 19:03
ԲՀԿ-ի համար ակնհայտ է՝ որևէ հաշվարկի դեպքում 4%-ի շեմը չի կարող համարվել հաղթահարված. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 18:27
Կոշտ քաղաքական խոսույթը ատելության խոսք չէ ու չի կարող արդյունքներն անվավեր ճանաչելու հիմք լինել. Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 18:14
ՍԴ-ն պետք է գնահատի ոչ թե խախտումների առկայությունը, այլ արդյոք դրանք կարող էին ազդել արդյունքի վրա․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 17:51
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
27.06.2026 | 17:23
Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնությունը հաստատվել է. պետությանը կվերադարձվի 304,5 մլն դրամ
27.06.2026 | 17:12
156 քրեական վարույթ կա կոռուպցիոն ընտրական հանցագործությունների վերաբերյալ. ՀԿԿ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 16:59
Մեզ մոտենում են արևադարձային տաք օդային հոսանքներ, ջերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի․ Սուրենյան
27.06.2026 | 16:47
Խնդրում ենք մերժել բոլոր դիմումները և ուժի մեջ թողնել ԿԸՀ 259-Ա որոշումը. Հովակիմյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 16:23
Քաղաքացիների կամքն այսպիսին է, սա իրողություն է. ԿԸՀ նախագահը` ԲՀԿ-ի քվեների մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 15:55
Մազաչափ թերությունն էլ որ եղել է, անմիջապես բարձրաձայնվել է, բոլորի հետևից գնացել ենք․ Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 15:37
Փամբակ գետում մեքենա և դի են հայտնաբերվել․ փրկարարները որոնում են երկրորդ անձին
Բոլորը

Հայաստանի կողմից Ադրբեջանին տրված առաջին օդային միջանցքը․ այսօր առավոտից նմանատիպ վերնագրերով հրապարակումները ողողեցին համացանցը։ Լուսադեմին՝ ժամը 4-ին, ադրբեջանական «AZAL» ավիաընկերությանը պատկանող օդանավը Բաքվի Հեյդար Ալիևի անվան օդանավակայանից ուղևորվել է դեպի Նախիջևան։ Ինքնաթիռը Հայաստանի օդային սահմանը հատել է Ճամբարակ-Սոթք հատվածում, այնուհետև անցել Սևանա լճի վրայով ու Զանգակատան հատվածով մտել Նախիջևան։ Թռիչքը մոտ 1,30 ժամ է տևել, Նախիջանում մեկ շրջապտույտ է կատարել և վայրէջք կատարել։

Սկսած 2014 թվականից՝ ադրբեջանական օդանավերը չեն օգտվել Հայաստանի երկնքից, չնայած նրան, որ արգելքներ սահմանված չեն եղել։ Ադրբեջանի օդային տարածքից չեն օգտվել նաև հայկական գրանցմամբ օդանավերը, կարիքն էլ չի եղել, քանի որ Հայաստանից դեպի արևելք թռիչքների պահանջարկ չի եղել։

Ըստ ոլորտի մասնագետների՝ ցանկացած երկրի օդային տարածք մուտք գործելու համար պետք է այդ երկիրը ծանուցված լինի։

Դեռևս 2000-ականներին Ադրբեջանը միակողմանիորեն փակել էր իր օդային տարածքը Հայաստանի համար, սրան հետևել էր համարժեք պատասխան Հայաստանի կողմից։ Այդ պահից երկու երկրների օդային տարածքները, այդ թվում՝ օդային միջանցքները, փակ են եղել միմյանց համար։ Արդեն 2013-ի հոկտեմբերի 23-ին, այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, Կառավարությունն ընդունեց «Բաց երկնքի քաղաքականություն»՝ ազատականացնելով Հայաստանի օդային տարածքը։

Այդ քաղաքականությունը տարածվում էր Եվրոպայի բոլոր երկրների վրա և թույլատրում թռիչքներ՝ առանց սահմանափակմումների։ Սակայն Ադրբեջանը 2014 թվականից չի օգտվել Հայաստանի երկնքից՝ իր իսկ ցանկությամբ։ Պատճառը, ըստ իշխանական պատգամավոր Լիլիթ Մինասյանի, եղել է Հայաստանի տնտեսությանը վնասելու ցանկությունը, քանի որ օդային տարածքների օգտագործումը ենթադրում է նաև որոշակի վճարներ։

Որ թռիչք իսկապես իրականացվել է, հաստատեց նաև Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։

«Ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Ադրբեջանի օդային տարածքների օգտագործումը չի սահմանափակվել քաղաքացիական օդանավերի համար՝ բացառությամբ 44-օրյա պատերազմի ժամանակահատվածի: Նշված երթուղով թռիչքներ շարունակաբար իրականացվել են նաև նախկինում՝ մինչև 2014 թվականի նոյեմբերի 8-ը, ինչից հետո ադրբեջանական կողմն իր նախաձեռնությամբ դադարել է օգտվել Հայաստանի Հանրապետության օդային տարածքից։ Այս ողջ ընթացքում «Զվարթնոց» օդանավակայանից Ադրբեջանի օդային տարածքով չվերթեր են իրականացվել դեպի այլ երկրներ և հակառակ ուղղությամբ և շարունակում են իրականացվել»,- ասվում է հաղորդագրությունում։

Ինչ վերաբերում է թռիչքի թույլտվությանը, ապա ավիացիոն իշխանությունների կողմից տարանցիկ թռիչքի թույլտվություն չի տրամադրվում, քանի որ, ըստ ընթացակարգերի, քաղաքացիական օդանավերով տարանցիկ թռիչքների իրականացման համար որևէ թույլտվություն չի պահանջվում: Օդային մայրուղիների ընտրության իրավասությունը վերապահված է օդանավ շահագործողներին:

Մինչ այս, թուրքական օդանավերը շատ անգամներ դեպի Նախիջևան են թռել Հայաստանի տարածքով, թուրքական փոխադրողները նաև Հայաստանի տարածքով ներադրբեջանական չվերթներ են իրականացրել Նախիջան-Գյանջա ուղղությամբ։ Փաստերի ստուգման հարթակն ուսումնասիրություն էր իրականացրել ու պարզել, որ «Թուրքական ավիաուղիներ»-ին պատկանող ինքնաթիռը Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան թռիչքներ իրականացրել է առնվազն սկսած այս տարվա մայիսից։ Մինչ այդ և այժմ էլ դեպի Նախիջևան թռիչքներն իրականացվում էին հարևան Իրանի տարածքով։

Արդյո՞ք այս թռիչքը տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանն ուղղված քայլ է։ Մինչ սպասում էինք Հայաստանի կառավարությանն ուղղված մեր այս հարցի պատասխանին, այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ հաղորդակցության ապաշրջափակման գործընթացի մեկնարկը մասնակիորեն արդեն տրվել է։

«Ադրբեջանական ավիաուղիներ»-ը ևս հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ նոր երթուղու շնորհիվ թռիչքների ժամանակը և վառելիքի սպառումը կկրճատվի: «AZAL»-ը նաև հստակեցրել է, որ Հայաստանի և Իրանի տարածքով երթուղիները զուգահեռաբար կօգտագործվեն:

Չնայած նրան, որ Հայաստանն էլ կարող է թռիչքներ իրականացնել՝ օգտագործելով Ադրբեջանի և Թուրքիայի օդային տարածքը, վերջերս հայտնի դարձավ, որ արդեն մեկ տարուց ավելի է՝ Թուրքիան իր օդային տարածքով արգելել է հայկական գրանցումով օդանավերի թռիչքը։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն նշում է, որ բոլոր մերժումները եղել են առանց հիմնավորման, իսկ ավիացիայի ոլորտի մասնագետները նշում են, որ պատճառը Եվրամիության սև ցուցակներում գտնվելու փաստն է։

Ուշագրավ է, որ այս փաստը համընկել է Ադրբեջան-Իրան հարաբերություններում որոշակի լարվածության հետ։ Թեհրանը երեկ զինվորական խողովակներով ադրբեջանական կողմին հայտնել էր, որ արգելք է սահմանել դեպի Նախիջևան ռազմական մատակարարումներ իրականացնող թռիչքների համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան