Ադրբեջանն անհանգստությունն է արտահայտում Իրանի վերջին զորավարժությունների հետ կապված․ Լավրովը՝ Իրանի ԱԳ նախարարին

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ՌԴ և Իրանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն այսօր հրավիրված համատեղ ճեպազրույցում մեկնաբանել են Ադբեջանի և այլ երկրների կողմից անցկացվող զորավարժությունները։

«Մենք դեմ ենք նրան, որ այստեղ ռազմական ակտիվությունը բարձրացվի, դեմ ենք նրան, որ որևէ զորավարժություն կրի սադրիչ բնույթ։ Կան նաև անհանգստություններ, որոնք Ադրբեջանն է արտահայտում՝ կապված մեր իրանցի ընկերների վերջին զորավարժությունների հետ, որոնք անցկացվել են սահմանին»,-ասել է Սերգեյ Լավրովը։

Ըստ իրանական Mehr գործակալության՝ ի պատասխան՝ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը նշել է, որ Իրանի ուղերձը տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունն է։

«Պարոն Լավրովը նշեց Կովկասի տարածաշրջանում զորավարժությունների մասին։ Ադրբեջանի Հանրապետության ու այլ երկրների կողմից 6 զորավարժություն է անցկացվել։ Իրանը միայն մեկ զորավարժություն է անցկացրել վերջին օրերին, որի մասին դիվանագիտական ուղիներով երկրներին հայտնել է։ Այս զորավարժություններն անցկացվել են Իրանի ներսում՝ իրանական զինված ուժերի կողմից, և մեր ուղերձը տարածաշրջանում խաղաղությունը, բարեկամությունն ու անվտանգությունն է»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը։

Էմմա Չոբանյան