Սերգեյ Լավրովն ու Էնթոնի Բլինքենը քննարկել են Իրանի միջուկային գործարքի լիարժեք իրագործման վերականգնման հեռանկարները

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ՝ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (JCPOA) լիարժեք իրագործման վերականգնման հեռանկարների և երկկողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ։ Այս մասին հայտնել են ՌԴ ԱԳ նախարարությունից։

Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:

«Զրուցակիցները մտքեր են փոխանակել Իրանի միջուկային ծրագրի կարգավորման համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի լիարժեք իրականացման վերականգնման հեռանկարների շուրջ, ինչպես նաև քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցեր»,- ասված է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրությունում:

Մինչ այդ, ԱՄՆ մի շարք ազդեցիկ սենատորներ նախօրեին Բայդենին խնդրել են երկրից վտարել 300 ռուս դիվանագետների, եթե Ռուսաստանի իշխանությունները չհամաձայնվեն Մոսկվայում ամերիկյան դեսպանատան աշխատակիցների թիվն ընդլայնել: Ամերիկացի օրենսդիրների նամակը հրապարակվել է հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոյի կայքում:

Ռուսաստանի ԱԳՆ-ն սպառնացել է պատասխանել կոշտ միջոցներով, եթե ԱՄՆ վարչակազմը որոշի նման քայլի գնալ: ՌԴ ԱԳՆ-ից նշել են, որ նման լուծումներ առաջարկողները, ինչպես երևում է, «ձգտում են Ռուսաստանում ամերիկյան ներկայացուցչությունների փակմանը» և «պետք է գիտակցեն, որ դրա պատասխանատվությունն իրենց վրա կլինի»:

Տաթև Ֆռանգյան