Աշխարհի 45 երկրներ Կրեմլին հարցեր են ուղղել՝ Նավալնիի թունավորման և քիմիական զենքի կիրառման վերաբերյալ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը (ՔԶԱԿ) պատկանող երկրները (ընդհանուր առմամբ՝ 45 երկիր) հարցեր են ուղարկել Ռուսաստանին 2020 թվականի ամռանը ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի թունավորման վերաբերյալ: Այս մասին Twitter-ում հայտնել է ՔԶԱԿ-ում Մեծ Բրիտանիայի պատվիրակությունը:

«Այսօր Քիմիական զենքի արգելման կազմակերպության անդամ 45 պետություններ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, ՔԶԱԿ-ի գործադիր խորհրդին տեղեկացրել են, որ պաշտոնապես Ռուսաստանին հարցեր են տալու Ալեքսեյ Նավալնիի թունավորման վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Ռուսաստանին հարցերն ուղարկվել են Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) գործադիր խորհրդի նիստին:

Հիշեցնենք՝ Ալեքսեյ Նավալնին օգոստոսի 20-ին հոսպիտալացվել էր Օմսկում: Տոմսկից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռում վերջինն իրեն վատ է զգացել: Ռուսական կողմը հայտարարել է, որ այդ ժամանակ Նավալնիի մարմնում թույն կամ թունավոր նյութեր չեն հայտնաբերվել: Ավելի ուշ նա բուժման է տեղափոխվել Բեռլինի կլինիկա, որտեղ նրա մոտ ախտորոշվել է «Նովիչոկ» խմբի թույնով թունավորում․ Նավալնու օրգանիզմում հայտնաբերվել են նյարդային համակարգը կաթվածահար անող քիմիական նյութի հետքեր։

Պաշտոնական Մոսկվան իր հասցեին հնչող մեղադրանքները «դատարկ աղմուկ» է որակել։

Գերմանիայում բուժումն ավարտելուց հետո Նավալնին հունվարի 17-ին վերադարձել է Ռուսաստան և անմիջապես ձերբակալվել։ Փետրվարի 2-ին դատարանը նրան 3,5 տարվա ազատազրկման է դատապարտել։