Ադրբեջանը Հայաստանի օդային տարածքով դեպի Նախիջևան ուղևորատար ինքնաթիռի առաջին չվերթն է իրականացրել

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ադրբեջանական ավիաուղիները» (AZAL) սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը՝ Բաքվից Նախիջևան ուղևորափոխադրումներ իրականացնելու համար: Այս մասին ասված է ադրբեջանական ավիափոխադրողի՝ չորեքշաբթի օրը հրապարակված հաղորդագրության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը:

«Ադրբեջանական ավիաուղիները» հոկտեմբերի 6 -ից սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը Բաքու-Նախիջևան-Բաքու ներքին չվերթներն իրականացնելու համար: Այս քայլը ցույց է տալիս տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման վճռական պատրաստակամությունը, ինչը համապատասխանում է բոլոր սահմանակից երկրների շահերին», – ասված է հայտարարության մեջ:

Ավիաընկերությունից նշել են, որ նոր երթուղու շնորհիվ թռիչքների ժամանակը և վառելիքի սպառումը կկրճատվեն: AZAL- ը նաև հստակեցրել է, որ Հայաստանի և Իրանի տարածքով երթուղիները զուգահեռաբար կօգտագործվեն:

«Այսուհետ, այս թռիչքն իրականացնելիս, AZAL- ը կկարողանա օգտվել առկա բոլոր օդային միջանցքներից, այդ թվում` Հայաստանի և Իրանի տարածքներով անցնողներից», – ասվում է ավիաընկերության հայտարարության մեջ:

Տաթև Ֆռանգյան