Իրանի ԱԳ նախարարը՝ Հայաստանի հետ հարաբերությունների և տարածաշրջանում ահաբեկիչների մասին

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Պաշտոնական այցով Թեհրանում գտնվող ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, տարածաշրջանային ու միջազգային հարցեր քննարկելու համար։ Այս մասին հայտնում է իրանական «ԻՔՆԱ» գործակալությունը։

Անդրադառնալով Տաջիկստանի Դուշանբե քաղաքում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Իրանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև բանակցություններին՝ Աբդոլլահիանն ասել է. «Մենք Հայաստանի հետ մեր սահմանները դիտարկում ենք որպես փոխգործակցության և համագործակցության սահմաններ, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության հետ հաղորդակցության ոլորտում»:

Ընդգծելով Թեհրանի վճռականությունը՝ ընդլայնելու հարաբերությունները տարբեր քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում, նա հույս է հայտնել, որ տնտեսական ծրագրերի և նախագծերի շուրջ համատեղ համագործակցությունն արագորեն կլուծի երկու երկրների միջև գոյություն ունեցող խնդիրները:

Անդրադառնալով տարածաշրջանում ահաբեկիչների առկայությանը՝ Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարը շեշտել է. «Ցավոք, Հարավային Կովկասում տիրող լարվածությունից հետո մենք ականատես եղանք օտարերկրյա ահաբեկիչների առկայությանը և սիոնիստական ռեժիմի ապակառուցողական գործունեությանն այս տարածաշրջանում: Իհարկե, Թեհրանը թույլ չի տա, որ ահաբեկչական ուժերն ու սիոնիստական ռեժիմը վնասեն հարևանների հետ Իրանի լավ հարաբերություններին»:

Տաթև Ֆռանգյան