Իրանին ընդամենը մի քանի ամիս է բաժանում միջուկային զենքի ոլորտում բեկումնային ձեռքբերումից․ ամերիկացի պաշտոնյա

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Իրանն առաջընթաց է գրանցել միջուկային ոլորտում, և հիմա Թեհրանին ընդամենը մի քանի ամիս է բաժանում այս ոլորտում բեկումնային՝ միջուկային ռումբ պատրաստելու համար բավականաչափ հարստացված ուրանի ձեռքբերումից: Reuters-ի հաղորդմամբ՝ անանունության պայմանով լրագրողներին այս մասին հայտնել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան:

Ավելի վաղ ենթադրվում էր, որ Թեհրանն այս փուլին կմոտենա 11-12 ամսվա ընթացքում:

«Ակնհայտ է, որ սա բավականաչափ անհանգստացնող է»,- հայտնել է պաշտոնյան ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեք Սալիվանի և Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Էյալ Խուլաթայի՝ Վաշինգտոնում նախատեսված հանդիպումից առաջ։

Այս հանդիպմանը, ըստ ամերիկացի պաշտոնյան, Խուլաթային կտեղեկացնեն, որ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հավատարիմ է իրանական միջուկային խնդրի դիվանագիտական լուծմանը, սակայն, անհրաժեշտության դեպքում, պատրաստ կլինի օգտագործել այլ տարբերակներ՝ Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը կանխելու համար:

«Մենք, իհարկե, նախկինի պես մտադիր ենք հավատարիմ մնալ դիվանագիտական ճանապարհին։ Բայց եթե դա չաշխատի, մենք ամբողջությամբ նվիրված կլինենք երաշխիքի ապահովմանը, որ Իրանը երբեք միջուկային զենք չստեղծի»,- ասել է Բայդենի վարչակազմի ներկայացուցիչը։

Տաթև Ֆռանգյան