Վրաստանում եղել են տեղամասեր, որտեղ էլեկտրոնային հաշվարկի սարքերը դուրս են եկել շարքից․ ԻՔՄ դիտարկման արդյունքները

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

2021 թվականի հոկտեմբերի 2-ին կայացած Վրաստանի ՏԻՄ ընտրություններին «Իրազեկ քաղաքացիների միավորումը» իրականացրել է դիտորդական առաքելություն՝ երկու շրջիկ խմբերի կազմով: Առաքելության նպատակն էր ուսումնասիրել քվեարկության օրվա ընթացքում Հայաստանում և Վրաստանում ընտրական օրենսդրության ու դրա իմպլեմենտացիայի տարբերությունները, ինչպես նաև դիտարկել Թբիլիսիի մի ընտրատարածքում փորձարկվող՝ քվեաթերթիկների էլեկտրոնային հաշվարկի սարքերի պիլոտային ծրագիրը:

Առաքելությունը չի դիտարկել նախընտրական քարոզարշավը, մեդիա և քաղաքական միջավայրը և նպատակ չի հետապնդել պարզելու ընտրական օրենսդրության խախտումների պատկերը: Առաքելությունը համակարգել է կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Քվեարկության օրվա ընթացքում շրջիկ խմբերը այցելել են Մցխետա-Մտիանետիի, Կախեիի և Կվեմո-Քարթլիի նահանգների, ինչպես նաև մայրաքաղաք Թբիլիսիի 25 ընտրական տեղամասեր և մեկ տարածքային ընտրական հանձնաժողով: Դիտարկման ընթացքում նկատվել են հիշատակման արժանի և Հայաստանում ընտրական օրենսդրության ու դրա իմպլեմենտացիայից տարբերվող փաստեր:

Եղել են տեղամասեր, որտեղ էլեկտրոնային հաշվարկի սարքերը դուրս են եկել շարքից և քվեարկության արդյունքների հաշվարկը կատարվել է միայն հին ձևով (ձեռքով): Էլեկտրոնային հաշվարկի պիլոտային սարքերի շուրջ 10 տոկոսը (32 տեղամասերից 3-ում) քվեարկության ընթացքում չի աշխատել և անջատվել է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: