Նիկոլ Փաշինյանի և ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ

Լուրեր

16.12.2025 | 12:03
37-ամյա տղամարդը դանակահարել է հորն ու մորը․ ծնողները մահացել են, որդին ձերբակալվել է
16.12.2025 | 11:52
Ռուբեն Նազարեթյանը՝ ֆուտզալի Հայաստանի 2025թ․ լավագույն մարզիչ
16.12.2025 | 11:43
Մեր քաղաքացի Սամվել Կարապետյանի հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ ռուսական կողմի ուշադրության կենտրոնում. ՌԴ ԱԳՆ
16.12.2025 | 11:35
Արցախից տեղահանված քանի անձ է ՀՀ քաղաքացիություն ստացել․ փոխնախարարը թվեր ներկայացրեց
16.12.2025 | 11:24
ՀԿԿ նախագահը մասնակցում է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մասնակից պետությունների 11-րդ համաժողովին
16.12.2025 | 11:12
ՀՀ-ում հավատարմագրված դեսպանները հյուրընկալվել են ԱԳՆ-ում․ տեղի է ունեցել տոնածառի լույսերի վառման արարողություն
16.12.2025 | 11:02
ԱԺ արտահերթ նիստը․ ՈՒՂԻՂ
16.12.2025 | 10:59
Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել «Թրամփի ուղուն» մասնակցությունը. ՌԴ ԱԳՆ
16.12.2025 | 10:46
Արմեն Գրիգորյանը Լոնդոն կմեկնի․ երկկողմ հանդիպում է նախատեսված
16.12.2025 | 10:41
ՀՀ մարզերում ապօրինի ջրօգտագործումներ են կասեցվել. ԲԸՏՄ
16.12.2025 | 10:28
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
16.12.2025 | 10:19
«Թրամփի ծրագիրը» նույնն է, ինչ «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը, որին Թեհրանը կտրականապես դեմ է. Վելայաթի
16.12.2025 | 10:06
Տեղի է ունեցել պրոբացիայի և քրեակատարողական ոլորտին առնչվող հարցերի քննարկման միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը
16.12.2025 | 09:54
Սպասվում է ձյուն և ձնախառն անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի
16.12.2025 | 09:40
ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում․ ինչ իրավիճակ է ճանապարհներին
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյայնն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյին:

Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանն ու Լուիզ Մուշիկիվաբոն հանդես են եկել հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով, որի սղագրությունը ներկայացվում է ստորև:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Զանգվածային լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ,

տիկնայք և պարոնայք,

նախ կցանկանայի ևս մեկ անգամ ողջունել տիկին Լուիզ Մուշիկիվաբոյին և վստահեցնել, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը սպասված և մշտապես ցանկալի հյուր է Հայաստանի Հանրապետությունում: Մենք կարևորում ենք Հայաստանի անդամակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը և գոհունակություն հայտնում միջազգային այդ կարևոր կառույցի շրջանակներում Հայաստանի մասնակցության դերի և մակարդակի կապակցությամբ: Գլխավոր քարտուղարի այս այցելության նպատակներից էր ամփոփել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում Հայաստանի ստանձնած նախագահությունը:

Ինչպես տեղյակ եք, 2018թ. Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանը երկու տարով ստանձնեց նախագահությունը կազմակերպությունում: Սակայն COVID-19 համավարակի պատճառով 2020թ. անցկացվելիք 18-րդ գագաթնաժողովը հետաձգվեց և այդ ընթացքում Հայաստանը շարունակեց իրականացնել նախագահությունը: Մենք մեծագույն պատասխանատվությամբ և պատրաստակամությամբ էինք ստանձնել այդ կարևոր դերակատարումը, սակայն, ցավոք պետք է նշել, որ Երևանի գագաթնաժողովին ընդունված մեր կողմից իրականացվելիք որոշ ծրագրեր և ծրագրերի մի զգալի մասը համավարակի պատճառով ստիպված էինք չեղարկել:

Մենք կարևորում ենք կազմակերպության հաջորդ՝ 18-րդ գագաթնաժողովի պատշաճ պատրաստումը և անցկացումը: Հայաստանը որպես նախագահող երկիր, մտադիր է բարձրագույն մակարդակով մասնակցել միջոցառմանը և իր ակտիվ ջանքերը ներդնել ընդունվելիք փաստաթղթերի մշակմանը: Այսօրվա հանդիպմանը Գլխավոր քարտուղարի հետ մենք անդրադարձել ենք միջազգային և տարածաշրջանային հարցերի լայն շրջանակի և առաջին հերթին, իհարկե, տարածաշրջանում անվտանգության և խաղաղության թեմային: Առանձնահատուկ կարևորել եմ 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար հարցերի լուծումը, մասնավորապես, հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակումը, ինչպես նաև կարևորում ենք հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պատշաճ պաշտպանությունը:

Հայաստանը երախտապարտ է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարին 2020 թվականի աշնանը մեր երկրին ցուցաբերած աջակցության համար: Մենք շնորհակալ ենք այն համերաշխության համար, որը Դուք, տիկին Գլխավոր քարտուղար, դրսևորել եք Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ: Հայաստանի կառավարությունը շնորհակալ է Գլխավոր քարտուղարին սույն թվականի հունիսին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն ուղարկելու համար: Սա առաջին անգամ էր, երբ խորհրդարանական ընտրությունները դիտարկելու նպատակով Հայաստան են այցելում ֆրանկոֆոն ընտանիքի ներկայացուցիչներ: Հայաստանը պատրաստ է շարունակել լայնածավալ համագործակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ, հատկապես, ֆրանսերեն լեզվի դասավանդման հարցում՝ ինչպես դպրոցներում և բուհերում, այնպես էլ հայաստանյան պետական ծառայողների շրջանում: Հայաստանն աջակցում է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարին իր պաշտոնից բխող բարեփոխումների իրականացման հարցում: Սույն համատեքստում Հայաստանը կարևորում է նաև Գլխավոր քարտուղարի՝ կազմակերպության մարմինների գործունեությանն ուղղված բարեփոխումների առաջարկը: Շնորհակալություն:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբո – Շատ շնորհակալ եմ պարոն վարչապետ, ինձ համար շատ հաճելի է գտնվել Երևանում, այն քաղաքում, որտեղ ես ընտրվեցի գլխավոր քարտուղար: Ես առանձնահատուկ կախվածություն ունեմ այս երկրից մի շարք պատճառներով: Հայաստանի համար ծայրահեղ դժվարին պատերազմական և համաճարակային իրավիճակում մենք խոսել ենք հեռախոսով, սակայն ուրախ եմ, որ կարող եմ այժմ հանդիպել Ձեզ հետ որպես գործող նախագահող, խոսել այն ամենի մասին, ինչ կատարվել է 2018 թվականից ի վեր: Մենք, իհարկե, Փարիզում էլ ենք հանդիպել և քննարկել այդ հարցերը, բայց դրանից հետո շատ բաներ են տեղի ունեցել և աշխարհում, և այս երկրում, ուստի, նախ և առաջ, ուրախ եմ, որ այստեղ եմ գտնվում:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ՝ այս գեղեցիկ երկրի ղեկավարի պաշտոնում ընտրվելու և Ձեր գեղեցիկ հաղթանակի համար: Մեր կազմակերպության համար պատիվ էր, որ կարողացանք դիտորդներ ուղարկել այդ ընտրությունների համար: Նրանք զեկուցել են ինձ: Մեծ գոհունակություն ենք արտահայտում մեր կազմակերպության տարբեր ծրագրերում և նախաձեռնություններում Հայաստանի մասնակցության առիթով: Եվ Ձեր ակտիվության համար՝ չնայած այն սանիտարական իրավիճակին, որ բարդացրել է բոլորի կյանքը:

Ինչ վերաբերում է մեր կազմակերպության և այս գեղեցիկ երկրի միջև համագործակցությանը, ապա մենք շատ հետաքրքրված ենք գտնելու այնպիսի նախաձեռնություններ, որոնք կապված կլինեն հայ և ֆրանկոֆոն մյուս երիտասարդների միջև փոխգործունեության հետ՝ լինի դա Աֆրիկայում, Ասիայում, թե Եվրոպայում: Միասին խորհրդակցում ենք դեսպան Տեր-Ստեփանյանի հետ, որը ներկայացնում է Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում: Փորձում ենք գտնել ծրագրեր, նախաձեռնություններ, որոնք կհամապատասխանեն հայ երիտասարդության ակնկալիքներին: Սա, իհարկե, հավելվում է մեր դասական համագործակցությանը ֆրանսերեն լեզվի շրջանակներում: Եվ մենք միշտ ուրախ ենք վերադառնալ այս երկիր և ավելի ու ավելի շատ ձայներ լսել, որոնք խոսում են ֆրանսերեն:

2021թ. Ֆրանկոֆոնիան սակայն միայն ֆրանսերեն լեզվին չի վերաբերում: Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների համար ֆրանսերենը համատեղ լեզու է, բայց նախ բոլորն ունեն նաև իրենց ազգային լեզուն, ունեն այլ օտար լեզուներ: Այսօր կոմպլեքսներից ազատված է Ֆրանկոֆոնիան: Ֆրանսերենը կարող է գոյակցել այլ լեզուների հետ: Սա մեր բոլոր անդամ պետությունների իրականությունն է: Ուստի, մենք, իհարկե, կարևորություն ենք տալիս ֆրանսերեն լեզվին, որը հնարավորություն է տալիս երիտասարդ ֆրանկոֆոններին աշխատանք գտնել, նոր հնարավորություններ ունենալ, ճամփորդել և հասկանալ աշխարհը: Սա է Ֆրանկոֆոնիան այսօր: Հայաստանը մեծապես նպաստում է մեր կազմակերպության գործունեությանը, ևս մեկ անգամ շեշտեմ, այնպիսի իրավիճակում, որը բավականին դժվարին է:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը, դրա մասին քիչ առաջ վարչապետի հետ քննարկեցինք, շատ զգայուն է այս երկրի քաղաքական խնդիրների հանդեպ: Մենք հետևել ենք իրադարձություններին, հայերի ցավին պատերազմի ժամանակ: 88 անդամ պետություն կա մեր կազմակերպությունում, մի շարք երկրներ շատ սերտ հարաբերություններ ունեն Հայաստանի հետ, որոշ երկրներ նույնիսկ քաղաքական պրոցեսների մեջ են ներգրավված, ինչպես, օրինակ, Ֆրանսիան, որը նաև մեր կազմակերպության նստավայրն է: Եվ կան երկրներ, որոնք պակաս զգայուն են այս հարցի նկատմամբ: Բայց կազմակերպությունը, բնականաբար, կարևորում է, Հայաստանը մեր անդամ պետությունն է, նաև այս պահին մեր նախագահող երկիրն է, ուստի մենք շատ զգայուն ենք մնում, շատ ուշադիր ենք մնում այս երկրի հանդեպ: Մենք պատրաստ ենք միշտ լսել վարչապետին և Հայաստանի իշխանություններին: Եվ, բնականաբար, վարչապետը մնում է գործող նախագահող մինչև հաջորդ գագաթնաժողովը կկազմակերպվի, որը պետք է, որ Թունիսում կազմակերպվի մոտ մեկուկես ամիս անց: Ուստի կապի մեջ ենք մնալու վարչապետի հետ, որպեսզի նա կարողանա այս գործընթացին աջակցել մինչև նախագահությունը կփոխանցի հաջորդ նախագահողին՝ Թունիսին:

Պարոն վարչապետ, կցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ՝ Ձեր հյուրընկալության համար, հայերի հյուընկալության համար: Իսկապես, մենք մեզ տանն ենք զգացել ժամանելու պահից և Ձեզ կազմակերպության անունից շնորհակալություն եմ հայտնում: