Ալիևը հերքել է Բաքվին ուղղված Թեհրանի պաշտոնական մեղադրանքներն ու ապացույցներ պահանջել

Լուրեր

01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե չի ընդունում Իրանի պաշտոնյաների մեղադրանքները իրանա-ադրբեջանական սահմանին Իսրայելի ներկայության մասին։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Ցավոք, Իրանի պաշտոնատար անձինք սկսել են մեր դեմ անհիմն մեղադրանքներ հնչեցնել, թե Ադրբեջանը, իբր, Իսրայելին բերել է այս տարածաշրջան։ Թող աչքերը բացեն, որտե՞ղ են այստեղ Իսրայել տեսնում։ Այստեղ ոչ ոք չկա, այստեղ նույնիսկ որևէ շենք չկա»,- հայտարարել է Ալիևը Արցախի գրավյալ Ջրական այցելության ժամանակ։

Ադրբեջանի նախագահն ասել է, որ հերքում է Թեհրանի այդ հայտարարությունները և պահանջում է ապացույցներ ներկայացնել։

«Կա՞ն ապացույցներ։ Ո՛չ։ Եթե ապացույցներ չկա, ապա յուրաքանչյուրը պետք է պատասխանատվություն կրի նրա համար, ինչի մասին խոսում է։ Մենք բարի մտադրություններ ունենք, բայց դա չի նշանակում, որ ընդունելու ենք մեր դեմ անհիմն մեղադրանքները։ Ես սա ասում եմ այստեղ՝ Ջաբրայիլում, Արաքսի ափին, Ադրբեջանի ժողովրդին ու ամբողջ աշխարհին՝ մեր դեմ անհիմն մեղադրանքներն անպատասխան չեն մնա»,- ասել է Իլհամ Ալիևը։

Հիշեցնենք, որ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդուլլահիանը ավելի վաղ հայտարարել էր, որ Թեհրանը չի հանդուրժի «սիոնիստական ռեժիմի ներկայությունը իր սահմաններին ու նրա սադրիչ գործողությունները», ինչպես նաև տարածաշրջանում աշխարհաքաղաքական ու սահմանային փոփոխությունները։ Իրանի ԱԳ նախարարը նաև ասել է, որ իրենց դժգոհությունները դիվանագիտական խողովակներով փոխանցել են Ադրբեջանին։

Էմմա Չոբանյան