10 տարի ծնկում էիք, բանակցությանն ասում էիք՝ հողերը կտանք, այստեղ ասում էիք՝ Բաքվում «չայ» ենք խմելու. Հրաչյա Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

«Փորձեցին խանգարել խորհրդարանի բնականոն աշխատանքներին, բայց տեսան, որ դա իրենց չհաջողվեց: Ինչպես հիշում եք՝ խորհրդարանում՝ «օր ու արև չպետք է տային իշխանություններին»: Հիմա փորձում են վերադառնալ փողոց: Կա նաև երկրորդ նրբությունը՝ երբ որ խորհրդարանում փորձեցին անկարգություններ անել, կոշտ հակահարված ստացան: Հիմա փորձում են փողոցում հայտնվել և թաքնվել իրենց համակիրների մեջքի ետևում»,- այս մասին Factor.am-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ այսօր հրավիրված ասուլիսում Ռոբերտ Քոչարյանը վերահաստատեց, որ ընդդիմությունը վերսկսելու է փողոցային պայքարը:

Իշխանական պատգամավորը նշեց, որ ընդդիմությունն այս անգամ էլ հաջողություններ չի ունենա: Նրա խոսքով՝ ընդդիմությունը՝ մասնավորապես Ռոբերտ Քոչարյան անունը ասոցացվում է սպանությունների հետ. «ՀՀ քաղաքացիները հիշում են Քոչարյանի կառավարման 10 տարիները, երբ տեղի է ունեցել Հոկտեմբերի 27-ը,  եղել են քաղաքական սպանություններ, Մարտի 1: Քոչարյանը բացի փողից՝ ուրիշ ռեսուրս չունի»:

Քոչարյանն այսօր ասուլիսում անդրադարձել է նաև բանակցային գործընթացին և նշել է. «Երկրի ղեկավարը ոչ թե բանակցությունների սուբյեկտ է, այլ դարձել է օբյեկտ: Չես կարող ծնկների վրա չոքած բանակցել: Չես կարող բանակցել մի մարդու հետ, որը ծաղրում է քեզ»:

Հակոբյանն արձագանքելով այս դիտարկմանը՝ ընդգծեց. «Իրենք օրակարգ հորինեցին, Ադրբեջանի նախագահն օգտվեց այդ օրակարգից, իրենց բառապաշարն է օգտագործում Ալիևը: Դուք էիք Ադրբեջանի նախագահին պաս տալիս տարբեր թեմաներ: Հիմա ի՞նչ ծնկաչոքության մասին է խոսքը: 10 տարի ծնկում էիք, բանակցությանն ասում էիք՝ հողերը կտանք, գալիս այստեղ ասում էիք՝ Բաքվում «չայ» ենք խմելու»:

Հակոբյանը հավելեց, որ ո՛չ Ռ. Քոչարյանը, ո՛չ էլ Ս. Սարգսյանը Արցախի հարց չեն լուծել, միայն պատերազմն են հետաձգել:

«Մենք չէին ուզում ձգեինք, ձգեինք մեզնից հետո եկող իշխանության գրպանը գցեի՞նք, հա՞: Պետք է հարցին լուծում տրվի: Հիմա գործընթաց է գնում»,- նշեց Հակոբյանը՝ հավելելով, որ ցավոտ էր պատերազմի արդյունքը, եղան մարդկային և տարածքային կորուստներ, բայց այլընտրանք չկար:

Մանրամասները՝ տեսանյութում: