Իրանը թույլ չի տա օտար պետություններին ազդել հարևանների հետ հարաբերությունների վրա, այդ թվում՝ Հայաստանի․ Իրանի ԱԳ նախարար

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Թեհրանը թույլ չի օտար պետություններին ազդել Իրանի ու հարևան երկրների հարաբերությունների վրա, այդ թվում՝ Հայաստանի։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը, գրում է Mehr գործակալությունը։

Իրանցի պաշտոնյան նաև հայ գործընկերոջ հետ բանակցություններից մանրամասներ է ներկայացրել։

«Այսօր մենք համաձայնել են զարգացնել համագործակցությունը տնտեսության բոլոր ոլորտներում, այդ թվում՝ առևտրի ու տուրիզմի ոլորտում։ Առևտուրը և Հայաստանով տարանցիկ ճանապարհների շահագործումը երկու երկրների փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շարքում են։ Մենք սահմանել ենք գործընթաց, որն արագորեն կգործարկվի՝ երկու երկրների տարանցիկ ճանապարհներն ավելի ակտիվացնելով։ Առաջիկա շաբաթներին արդեն մենք կտեսնենք առավել աշխուժություն երկու երկրների հարաբերություններում»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը։
Անդրադառնալով տարածաշրջանային իրավիճակին՝ Իրանի ԱԳ նախարարը նշել է․ «Մեր տարածաշրջանն ու մեր հյուսիսային հարևանները գտնվում են ծանր վիճակում, հատկապես՝ որոշ հատվածներում սիոնիստների ու ահաբեկիչների ներկայության պատճառով։ Մեր տարածաշրջանը չի հանդուրժի նոր պահանջներ։ Տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի ժողովուրդների կողմից՝ առանց որևէ արտաքին միջամտության»։

Իրանական աղբյուրի համաձայն՝ Արարատ Միրզոյանն իր հերթին անդրադարձել է Իրան-Հայաստան հարաբերություններին և տարածաշրջանային իրավիճակին։

«Մենք լավ բանակցություններ ունեցանք։ Բարեկամության և փոխվստահության մթնոլորտում ընթացող բանակցություններում մեզ լավ ապագա է սպասում: Մեր բարեկամությունը շարունակվում է դարերով։ Քննարկել ու կարծիքներ են փոխանակել տարածաշրջանում բոլոր զարգացումների վերաբերյալ»,- ասել է Արարատ Միրզոյանը։

Նա նշել է, որ իրանցի գործընկերոջն է ներկայացրել զարգացումները Լեռնային Ղարաբաղում։

«Ղարաբաղյան պատերազմին մասնակցել են նաև այլ երկրներից վարձկաններ: Չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանի Հանրապետությունը պարտավոր էր ազատել գերության մեջ գտնվող մեր քաղաքացիներին, դա չի արել։ Դա պետք է արվի հնարավորինս շուտ»,- ասել է Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի սահմաններին ու տարածքների նկատմամբ վտանգում են տարածաշրջանում կայունությունն ու խաղաղությունը։

Էմմա Չոբանյան