Ինչո՞ւ Պուտինը Քոչարյանին չի նշանակում ՀՀ-ում ՌԴ դեսպան․ նա Մոսկվայի շահերն է ներկայացնում, ոչ թե ՀՀ-ի․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանի հետ

-Պարո՛ն Նորիկյան, խորհրդարանական ընտրություններից 3-4 ամիս անց Ռոբերտ Քոչարյանը խոսում է իշխանափոխության պայքար սկսելու մտադրության մասին՝ փողոցային։ Ընդ որում, ժամկետ է նշում՝ «Այս իշխանությունը 15 տարվա կյանք ունի» ։ Նա նկատել է, որ ժողովուրդը պիտի ակտիվ մասնակցի այդ պայքարին, և իրենք փորձելու են քարոզչությամբ ժողովրդին իրենց կողմ գրավել։ Ի՞նչ շանսեր ունի Քոչարյանի ուժը։ Ի՞նչ տպավորություն ունեք ասուլիսից։

-Ես ժամանակ եմ տրամադրել և լսել նրա ասուլիսը ու երիցս համոզվում եմ, որ ՀՀ քաղաքական դաշտը և ՀՀ-ն հայտնվել են ծայրից ծայր ողբերգական իրավիճակում։ Այս ամենը ծիծաղելի կլիներ, եթե իսկապես ողբերգական չլիներ։ Խոսքը վերաբերվում է ոչ միայն գործող քաղաքական համակարգի անկյունաքար հանդիսացող խորհրդարանական ընդդիմության ղեկավարին, այլև ՀՀ-ն երբևէ ղեկավարած անձին, որի պատկերացումները խորը հիասթափություն են առաջացնում յուրաքանչյուր գիտակից մարդու մոտ։

-Իսկ ի՞նչն է հիասթափեցնող։

-Ես այս ընթացքում բազմիցս արձանագրել եմ, որ Նիկոլ Փաշինյանը նախկին իշխանություններին փաթաթեց մեր ժողովրդի վզին՝ որպես ընդդիմություն։ Սա հստակ պետք է արձանագրել։ Եվ այսօրվա այս ասուլիսները, խորհրդարանական ընդդիմության կարգավիճակը, նրանց դրսևորած վարքագիծը Նիկոլ Փաշինյանի դրսևորած գործունեության հետևանքն են։ Հստակորեն մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ ներկա իշխանությունն արեց ամեն ինչ, որ չձևավորվեր այնպիսի քաղաքական համակարգ, որտեղից ոչ միայն նախկին իշխանությունները վռնդված կլինեին, այլ ընդհանրապես քաղաքական կենսունակություն չէին ունենա։

Միայն Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակ էր հնարավոր, որ զրոյական ազդեցությամբ քաղաքական ֆիգուրը, ներողություն բառերիս համար, բայց ստիպված եմ արձանագրել՝ քաղաքական դիակը վերակենդանանար, պատասխանատվության ենթարկվելու փոխարեն՝ գար և դառնար խորհրդարանական ընդդիմություն ու հայտ ներկայացներ հաջորդ իշխանությունը լինելու։ Պատկերացնո՞ւմ եք։ Սա ծիծաղելի չի, ողբերգություն է։ Եվ այդ մարդը, որը տասը տարի ղեկավարել է ՀՀ-ն, այսօր ասում է՝ չգիտի հարցի պատասխանը, թե Հայաստանն ինչպիսի՞ վարքագիծ պիտի դրսևորի «Ռուսաստան-Բելառուս» միության անդամակցության հարցում։ Այսինքն՝ մարդը, ում համար պետականության, անկախության, ինքնիշխանության գաղափարը բացարձակ ու անքննարկելի արժեք չէ, հավակնում է ղեկավարել ՀՀ-ն առաջիկայում։

-Ավելին՝ Քոչարյանը անվտանգային հարցով ավելի մեծ միավորի մաս դառնալու կողմնակից է։ Ասաց՝ «Անվտանգության տեսանկյունից ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ գուցե ավելի լայն ձևաչափի կարիք կա»։ Սա ինչպե՞ս հասկանալ։

-Կներե՛ք, կարո՞ղ է Աֆրիկային պիտի միանանք, չգիտեինք։ Հասկանալի է, չէ՞, որ այդ մեծ միավոր ասվածը վերաբերում է Ռուսաստանին։

-Նա դա ուղիղ չի ասում, բայց Քոչարյանի վերջին հանրահավաքի ժամանակ ռուսական դրոշներ էին ծածանվում։

-Ինձ մոտ տպավորություն է՝ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում ավելի լավ ներկայացնում է Ռուսաստանի շահերը, և ոչ թե Հայաստանի։ Ավելին՝ հռետորական հարց եմ տալիս՝ ինչո՞ւ Վլադիմիր Պուտինը Ռոբերտ Քոչարյանին չի նշանակում ՀՀ-ում ՌԴ-ի դեսպան, մարդն ամենից լավ ներկայացնում է ռուսական շահերը ՀՀ-ում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան