Ստուգվել է ռազմական տեխնիկան. ՀՀ ՊՆ
Հոկտեմբերի 4-ին N զորամիավորման զորամասերում սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մարտունակ վիճակում պահելու նպատակով անցկացվել է շարային ստուգատես. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
Իրականացվել են ստուգման, մաքրման, յուղման և հայտնաբերված անսարքությունների վերացման աշխատանքներ: Տրվել են հանձնարարականներ ռազմական տեխնիկան ձմեռային ռեժիմի պատրաստելու վերաբերյալ։