ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. Ռեժիմով սրամտել չի կարելի. Քրիստ Մանարյանը` ներկայիս հեռուստահաղորդումների մասին

Լուրեր

26.10.2026 | 16:42
Ամեն ինչ արվում է հանուն Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու. Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 16:29
Արմավիրի դատարանից կալանավոր է փախել․ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում
26.10.2026 | 16:21
Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը եզրափակիչում է, Գալստյանը և Թադևոսյանը կգոտեմարտեն բրոնզե մեդալի համար
26.10.2026 | 16:16
Թրամփը Նորվեգիան «զուգարան-երկիր» է անվանել՝ իրեն Նոբելյան մրցանակ չշնորհելու համար
26.10.2026 | 16:07
Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով բանակցությունների վերսկսումը չի նշանակում ռազմական գործողությունների սահմանափակում
26.10.2026 | 15:58
Բաքուն Իրանին մեղադրել է երկրի ներքին գործերին միջամտելու մեջ՝ դպրոցներում հիջաբի արգելքի ֆոնին
26.10.2026 | 15:47
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանը մեղադրվում է խուզարկության ժամանակ օտարերկրացի վստահորդի պայուսակից 800 հզ դրամ գողանալու մեջ
26.10.2026 | 15:37
Գյումրիում հրդեհ է բռնկվել բնակելի տանը
26.10.2026 | 15:30
Էրդողանի խորհրդականը մեկնաբանել է Ադրբեջանին քննադատելու համար իր պաշտոնանկությունը
26.10.2026 | 15:21
Հոկտեմբերի 27-ից Էրեբունի-Մուրացան խաչմերուկում կգործի լուսացույց․ կփոխվի երթևեկության կազմակերպումը
26.10.2026 | 15:01
Թուրքիայի, Պակիստանի, Սուադյան Արաբիայի բարձրաստիճան պաշտոնյաները մեկնում են Թեհրան՝ Իրանի հետ անվտանգության հարցերով առաջին համատեղ բանակցություննեի
26.10.2026 | 14:52
Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատումը տնտեսական նոր հնարավորություններ կբացի․ Նիդերլանդների ԱԳ նախարար
26.10.2026 | 14:41
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու տարածքից համայնքին է վերադարձվել 13 հողամաս՝ ավելի քան 6400 քմ մակերեսով
26.10.2026 | 14:30
Ադրբեջանի ԱԳ նախարարը խոսել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամկետներից
26.10.2026 | 14:23
Հոկեյի Հայաստանի հավաքականը հաղթել է ընկերական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Որքան էլ սիրենք Երևանը, չենք կարող սիրել այնքան, որքան ինքն է մեզ սիրում»,- ասել է երգահան, գրող Քրիստ Մանարյանը՝  Factor.am-ի «Երևանի ժամանակով» զրուցաշարի շրջանակում։ Նա խոստովանել է, որ տարիներ առաջ ծայրաստիճան հիասթափությունը դրդել է իրեն գնալ Երևանից. «Հոգնել էի, հեռանկար չկար, բայց ոչ ոքի խորհուրդ չեմ տա կրկնել դա, նեղացած չի կարելի գնալ… Մի՛ նեղացիր քո քաղաքից…Բոլորս անցողիկ ենք, մնայունը միայն Երևանն է»։

Քրիստ Մանարյանը խոսել է նաև «Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիայի ճակատագրի  մասին (գեղարվեստական ղեկավարն է)։ Թատրոնն արդեն երկու տարի է՝ փակել է իր դռները. այն վերանորոգման կարիք ունի։ «Ագուլիսի» տարածքը պատկանում է մշակույթի նախարարությանը: «Վերանորոգման համար, սակայն, գումար չկա, առաջարկեցի տարածքը մասնավորեցնել, որպեսզի ներդրողները փորձեն օգնել, սակայն մերժվեցի։ Այժմ վերանորոգումն իրականացնելու համար միջոցներ ենք փնտրում, դիմում եմ և՛ պետական մարմիններին, և՛ մասնավոր հատվածին»,- ասել է Մանարյանը։

Մի շարք հումորային ծրագրերի հեղինակն անդրադարձել է նաև այսօր հեռարձակվող հաղորդումների որակին: «Ռեժիմով սրամտել չի կարելի։ Բոլոր հեռուստաընկերությունների եթերում դա ենք տեսնում՝ տափակ կատակներ և անհասկանալի իրավիճակներ։ Իսկ քաղաքական հումորը երևի վտանգավոր է…Քաղաքականությունը շառ է, էսօր մեկին կպնես, վաղը կկանչեն պատասխանատվության»,- նկատել էմեր զրուցակիցը։
Շատերն այսօր հիշում են Քրիստ Մանարյանի վարած «Տունտունիկ» մանկական ծրագիրը։ Նա հույս է հայտնել, որ շուտովկրկին եթերում կլինի նմանատիպմի հաղորդում.«Հայտնվել են մարդիկ, որոնք ուզում են այդ գործը կյանքի կոչել»,- նշել է նա։

Աննա Բաբաջանյան