Ալիևը, Պուտինը, Զելենսկին և աշխարհի ավելի քան 30 ղեկավարներ․ «Պանդորայի փաստաթղթերը» բացահայտել է նրանց գաղտնի հարստությունը

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Պատմության մեջ ֆինանսական փաստաթղթերի ամենախոշոր արտահոսքերից մեկի շնորհիվ հայտնի են դարձել աշխարհի հարյուրավոր առաջնորդների, քաղաքական գործիչների և միլիարդատերերի գաղտնի գործարքները և գաղտնի ակտիվները։ Նոր օֆշորային դոսյեն կոչվում է «Պանդորայի փաստաթղթեր»: Այս մասին գրում է բրիտանական BBC.com-ը։

Ըստ լրատվամիջոցի՝ ավելի քան 650 լրագրող՝ «Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի» (ICIJ) գլխավորությամբ, ուսումնասիրել են միլիոնավոր ֆայլեր, որոնք վերաբերում են տարբեր երկրների երեք տասնյակ ներկա և նախկին ղեկավարների և ավելի քան երեք հարյուր պաշտոնյաների գաղտնի ունեցվածքը:

Հրապարակման համաձայն՝ փաստաթղթերը, ի թիվս այլ բաների, ներկայացնում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կապը Մոնակոյի գաղտնի ակտիվների հետ և ցույց են տալիս, որ Չեխիայի վարչապետ, մագնատ Անդրեյ Բաբիշը, որը պետք է ընտրվի մեկ շաբաթից, չի հայտարարագրել օֆշորային ընկերություն, որի շնորհիվ ձեռք են բերվել երկու վիլլաները Ֆրանսիայի հարավում։

«Պանդորայի փաստաթղթերը» բացահայտում են նաև, թե ինչպես է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կողոպտել սեփական երկիրը։ «Պանդորայի փաստաթղթերը» ցույց են տալիս, որ Ալիևներն ու նրանց համախոհները ներգրավված են եղել Մեծ Բրիտանիայում անշարժ գույքի գործարքներում ՝ ավելի քան 400 միլիոն ֆունտ սթեռլինգ (ավելի քան կես միլիարդ ԱՄՆ դոլար):

Ըստ լրատվամիջոցի՝ Ալիևների գործարքներից մի քանիսը կարող են անգամ վարկաբեկել բրիտանական իշխանություններին։

Ներկայացված է նաև, որ «Պանդորայի» փաստաթղթերի վրա հիմնված զեկույցները ICIJ գործընկեր լրատվամիջոցներում և այլ հրապարակումներում դեռ շարունակելու են հրապարակվել։ Ըստ BBC-ի՝ դրանք կպատմեն նաև այն մասին, թե ինչ արեց Վոլոդիմիր Զելենսկին օֆշորային ընկերության իր բաժնեմասի հետ Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթելուց առաջ։

Նշենք, որ «Պանդորայի փաստաթղթերը» պարունակում են տեղեկատվություն նաև Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում արված ներդրումների մասին։ Բացահայտումների մասին այլ մանրամասներ կհրապարակվեն առաջիկայում։