Վերջինը Եվրոպայում և վերջից 4-րդը՝ Ասիայում․ Հայաստանի պատվաստումների «աֆրիկյան» ցուցանիշները․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

10.09.2026 | 23:04
ԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտային հարցեր է քննարկել
10.09.2026 | 22:47
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.09.2026 | 22:32
Նոր սպառնալիք գլոբալ տնտեսությանը․ հութիները Եմենում Կարմիր ծովի ափին կարևոր քաղաք են գրավել, շարժվում են դեպի Բաբ էլ-Մանդեբի նեղուց
10.09.2026 | 22:15
Ադիս Աբեբայում ներկայացվել են COP17-ի՝ ՀՀ նախագահության առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքները
10.09.2026 | 21:58
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026 | 21:46
Մինսկի փողոցի ջրամատակարարման համակարգը պետությանը կփոխանցվի և վարձակալության կհանձնվի «Վեոլիա ջուր» ընկերությանը
10.09.2026 | 21:29
Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ-ի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև
10.09.2026 | 21:13
Զինված միջադեպ Ստամբուլում․ երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել
10.09.2026 | 21:00
Իշխանությունը գնում է ընդդիմության գլխատման՝ քաղաքական առումով․ պրոցեսները հանգիստ չեն ընթանա․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:46
Կարդալ չգիտենք, վատ ենք հաշվում․ Հայաստանը վերջինն է տարածաշրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:30
Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro և Pro Max մոդելները, ինչպես նաև իր առաջին «ծալվող» սմարթֆոնը
10.09.2026 | 20:18
Մասիս քաղաքում վթարային ջրանջատում կլինի
10.09.2026 | 20:05
Սիրուշոն մինչ նախագահ Քոչարյանի հարս դառնալը հայտնի աստղ էր, բայց անօրինական են համարել նրա ընկերություններ՝ 75 000 դրամ հիմնադիր կապիտալով․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:43
Արմաշի նախկին զորանոցի տարածքը հետ են վերցնում Ջրային կոմիտեից․ «Արարատ» ՋՕԸ-ն այն չի օգտագործել
10.09.2026 | 19:30
Գնդապետի պաշտոնանկություն՝ զինվորի մահից 22 օր անց․ ինչ են ակնկալում 19-ամյա տղայի հարազատները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանում, ի տարբերություն շատ երկրների, Քովիդ-19-ի դեմ հասանելի պատվաստանյութերի ընտրությունը բավականին մեծ է՝ ռուսական «Սպուտնիկը», եվրոպական «Աստրա-Զենեկան», չինական «Սինովակն» ու «Սինոֆարմը»։ Լիտվայի կառավարության օժանդակությամբ՝ շուտով Հայաստան կհասնի նաև ամերիկյան «Մոդեռնա» ընկերության պատվաստանյութի առաջին 50 հազար դեղաչափը։

Չնայած դրան՝ Հայաստանի բնակչության զգալի մասը համառորեն չի ցանկանում պատվաստվել։ ԵՊԲՀ հանրային առողջության և առողջապահության ամբիոնի ավագ դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանը բացատրում է՝ սա վտանգավոր է, եթե միջոցներ չձեռնարկվեն։

«Եթե մենք կարողանանք պատվաստել մեր բնակչության 75 տոկոսին՝ հանած այն մարդկանց, որոնք արդեն հիվանդացել կամ պատվաստվել են, այդ դեպքում մոտավորապես 2 միլիոն 225 հազար մարդու մասին կլինի խոսքը, ապա մենք կունենանք շուրջ 130 անդառնալի ելք։ Բայց եթե մենք գնանք այն ճանապարհով, որ առաջարկում են պատվաստումների դեմ խոսող մարդիկ, այսինքն՝ հիվանդանալու և բնական իմունիտետի ձեռքբերման ճանապարհով, ապա եթե 3 տարում հիվանդանա նույնքան մարդ՝ 2 միլիոն 225 հազար մարդ, 3 տոկոս մահաբերության պայմաններում մենք կունենանք 50 հազարից ավելի մահ»,- բացատրում է Մելիք-Նուբարյանը։

Վիրուսի և դրա դեմ պատվաստման վերաբերյալ վտանգավոր ապատեղեկատվության տարածումը կանխելու համար սոցցանցերը սկսեցին մեխանիզմներ կիրառել՝ կեղծ տեղեկությունները պիտակով նշելու համար։ Իսկ օրերս Յութուբը սկսել է հեռացնել պատվաստման մասին միֆեր տարածող բոլոր տեսանյութերը։

«Հատկապես, հեռացվելու է այն բովանդակությունը, որում կեղծ պնդումներ կան, թե հաստատված պատվաստանյութերը վտանգավոր են և հանգեցնում են քրոնիկ առողջական խնդիրների։ Այն տեսանյութերը, որոնցում պնդում կա, թե, իբր, պատվաստանյութերը չեն նվազեցնում կորոնավիրուսի տարածումը, այն տեսանյութերը, որոնք ներառում են ապատեղեկատվություն պատվաստանյութերի բաղադրիչների մասին։  Հեռացման ենթակա է նաև այն բովանդակությունը, որում կեղծ պնդումներ կան, թե հաստատված պատվաստանյութերն, իբր, հարուցում են աուտիզմ, քաղցկեղ կամ իբր բաղադրության մեջ ունեն այնպիսի նյութեր, որոնք հետևում են պատվաստանյութ ստացողներին»,- նշվում է Յութուբի հայտարարության մեջ։։

Հիմա իշխանությունները ստիպված են դիմել հարկադրանքի մեթոդների․ եթե աշխատող չափահաս քաղաքացին չի ցանկանում պատվաստվել, պիտի 14 օրը մեկ գնա ՊՇՌ թեստավորման, իր գրպանից ծախսի գումար, որպեսզի ապացուցի, որ վտանգավոր չէ շրջապատի համար։

Արդարադատության նախարարի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը պարզաբանում է ներկայացրել այս հարցի վերաբերյալ։

«Արդարադատության նախարարության աշխատակազմը, համաձայն Առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N-65-Ն հրամանի, ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը կիրառելու է 14․10․2021 թվականից»,- գրել է խոսնակը։

Մասնագետը կանխատեսում է՝ պատվաստման ոչ բավարար մակարդակի դեպքում վիրուսի այս ալիքը կարող է նահանջել, բայց նորանոր ալիքներից խուսափել չի հաջողվի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան