Գյումրիում այլևս գծեր, գծատերեր, գծեր կառավարող անհատներ չեն լինելու․ ՔՊ-ն ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը

Լուրեր

30.07.2026 | 15:20
Գառնիում հայտնաբերվել է ճգնավոր դառնալու մասին գրություն թողած 14-ամյա Վահե Ապիկյանը
30.07.2026 | 15:10
Կիրակի ՀՀ կառավարությունը հրաժարական կտա // Ջրի սակագինը կարող է բարձրանալ․ ԼՈՒՐԵՐ
30.07.2026 | 15:01
Արմեն Աշոտյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
30.07.2026 | 14:50
Մարտունիում շների հարձակումից փրկված արջի քոթոթը տեղափոխվել է մասնագիտացված կենտրոն
30.07.2026 | 14:38
Ստորգետնյա անցում` քանդված կրպակի տակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 14:32
Ես ունեմ մեղք, բանակի ղեկավարության վրա պետք չի գցել. Փաշինյանը` զոհերի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:25
Քանդում ենք փողոցի բոլոր կրպակները. Ավինյանը խիստ մոտեցում ունի ինքնակամերի մասով. Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 14:16
Մեր երկաթուղին ա, վերականգնում ենք, ի՞նչ խնդիր կա․ Փաշինյանը՝ հայտարարված մրցույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:16
Եվրոպան դիտարկում է ՊՍԺ-ի նախագահին ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնում առաջադրելու տարբերակը
30.07.2026 | 14:09
Հարց ծագի՝ դե յուրե որոշումներ կկայացնենք, եթե անհամաձայնություն կա՝ կգնանք արբիտրաժ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:03
Փաշինյանը ներկայացրեց նոր խոսնակին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 13:57
Տեղյակ եմ` Աննա Հակոբյանին ինչ սպառնալիքներ են եղել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 13:52
Փաշինյանը` արցախցիների վարորդական իրավունքը նոր օրենքի շրջանակներում վերականգնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 13:45
ՌԴ-ն խնդիր է տեսնում, որ ՀՀ-ն այլ պետությունների հետ ռազմավարական փաստաթղթեր է ստորագրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 13:33
Հայաստանի պատանի ինֆորմատիկները Եվրոպական օլիմպիադայում 4 մեդալ են նվաճել
Բոլորը

Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը «Հոկտեմբեր» կինոթատրոնի դահլիճում ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը՝ Գյումրի քաղաքի զարգացման տեսլականը։

Նախընտրական ծրագրի դրույթները հրապարակեց ՔՊ-ի քաղաքապետ թեկնածու, Շիրակի գործող մարզպետ Հովհաննես Հարությունյանը։ Ծրագրում անդրադարձ կար Գյումրիի գրեթե բոլոր խնդիրներին՝ քաղաքաշինական հարցերին, ճարտարապետությանը, անօթևանությանը, աղբահանությանը, տրանսպորտին ու քաղաքի լուսավորության ցանցին, վեց գետնանցումների բարեկարգմանը, մշակութային ու սպորտային դպրոցների արդիականացմանը, զբոսաշրջությանը, քաղաքի համաչափ զարգացմանը։

Հովհաննես Հարությունյանը նշեց, որ ՔՊ-ն քաղաքային իշխանությունը ստանձնելու դեպքում՝ կմշակի ու կհաստատի Գյումրու նոր գլխավոր հատակագիծը, կգույքագրի ապօրինի շինությունները ու նաև ուշադրություն կդարձնի օտարման ոչ ենթակա տարածքներում իրականացված կառուցապատումներին։

Նա նաև ասաց, որ Գյումրու պատմական միջուկը գեղեցկանում է, այնինչ ծայրամասային թաղամասերի բնակիչները չեն զգում 21-րդ դարի շունչը, հետևաբար պետք է ամեն ինչ անել Գյումրիի համաչափ զարգացման համար։

Թեկնածուն նաև հայտարարեց, որ Գյումրիում տնակներ չեն լինելու, սա իրենց թիմի քաղաքական որոշումն է։ Ըստ նրա, ամենակարևոր ուղղություններից է ժամանակավոր կացարաններում բնակվող գյումրեցիներին բնակարաններով ապահովելու հարցը։

«Վիճակագրությունը նայելուց տեսնում ենք, որ ավելի շատ բնակարան է կառուցվել, քան ունեցել ենք շահառու, բայց թե՛ կառուցումը, և թե՛ հետագայում մարդկանց բնակարաններով ապահովելը պետք է լիներ հստակ վերահսկողության ներքո։ Եվ այդ վերահսկողության բացակայությունն այդ պրոցեսների հանդեպ, կարելի է ասել անգամ անլուրջ վերաբերմունքն է բերել նրան, որ մենք այսօր Գյումրիում ունենք 3 հազարին մոտ թիվ»,-ասաց բանախոսը։

Անդրադարձ կատարելով Գյումրի քաղաքի տրանսպորտային ցանցի բարելավմանը՝ Հովհաննես Հարությունյանը հիշեցրեց, որ ՀՀ կառավարության տրամադրած սուբվենցիոն ծրագրով այս տարի ձեռք են բերվել մարդատար փոքր ավտոբուսներ, եթե իրենք գան իշխանության, դրանց քանակը կրկնապատկելու են։ Նոր սուբվենցիոն ծրագիր կխնդրեն կառավարությունից ու կավելացնեն մեքենաների քանակը։

«Մենք պետք է լինենք այն երաշխավորը, որ այլևս գծեր, գծատերեր, գծեր կառավարող անհատներ չեն լինելու, դա իրականացվելու է կոնկրետ քաղաքի կողմից, կունենանք տրանսպորտը ղեկավարող քաղաքային ենթակայության կազմակերպություն»,- ասաց թեկնածուն։

Արմիկ Մովսիսյան