Էրդողանն ԱՄՆ-ում չկարողացավ հանդիպել Բայդենի հետ և ուղերձ հղեց՝ «այլ կարևոր գործընկեր ունեմ՝ ի դեմս ՌԴ-ի»․ Քերիմ Խաս. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
Բոլորը

Սեպտեմբերի 29-ին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպմանը քննարկվել է ղարաբաղյան հակամարտության հետպատերազմյան կարգավորման գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցը:

Ռուս-թուրքական համագործակցությունը Պուտինը նաև անվանել է լուրջ երաշխիք՝ ուղղված կայունության, հաշտեցմանն ու կողմերի դիրքորոշումների համաձայնեցման հետագա քայլերին:

Իր հերթին Թուրքիայի նախագահը Սոչիից վերադարձի ճանապարհին լրագրողների հետ զրույցում կրկին անդրադարձել է Բաքվի կողմից արծարծվող «Զանգեզուրի միջանցքի» թեմային, որը, համաձայն Մոսկվայի ու Երևանի պաշտոնական հայտարարությունների, բանակցություններում չի քննարկվում:

«Պուտին-Էրդողան հանդիպման ղարաբաղյան համատեքստը» թեմայով առցանց քննարկման ժամանակ անդրադարձ կատարվեց Պուտին-Էրդողան հանդիպման ենթատեքստերին, Հարավային Կովկասում Թուրքիայի աճող ազդեցության նպատակներին ու ներկա պատմական փուլում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորություններին:

«Էրդողանն ԱՄՆ-ում չկարողացավ հանդիպել Բայդենի հետ և ուղերձ հղեց՝ «այլ կարևոր գործընկեր ունեմ՝ ի դեմս ՌԴ-ի»,- ընդգծեց միջազգային և թուրք-ռուսական հարաբերությունների փորձագետ Քերիմ Խասը:

Մանրամասները՝ տեսանյութում: