«Լրագրողներ առանց սահմանների»-ն արձագանքել է Ալիևի հնչեցրած կեղծիքներին

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն արձագանքնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կեղծ պնդումներին ու մեղադրանքներին։

Մասնավորապես, France 24-ին տված հարցազրույցում Ալիևը հերքել է Ֆրանսիայում բնակվող ադրբեջանցի ընդդիմադր բլոգեր Մուհամմադ Միրզալիի դեմ մահափորձին կամ արտերկրում գտնվող կառավարության այլ քննադատների հետապնդումներին իր ներգրավվածությունը՝ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությանը մեղադրելով «կողմնակալության ու Ադրբեջանի նկատմամբ անարդար վերաբերմունքի մեջ»։

Ալիևի հայտարարություններին կազմակերպությունը պատասխանել է՝ նշելով, որ Ադրբեջանն աշխարհում ամենավատ տեղերն է զբաղեցնում մեդիայի ազատության վարկանիշում․ 180 երկրից 167-րդ տեղում է։

«Արդյո՞ք RSF-ի դիրքորոշումը կողմնակալ է։ Պատասխանի համար պետք է նայել Ադրբեջանում լրագրության ներկա իրավիճակին։ Առաջատար անկախ լրատվական կայքեր մուտքն արգելված է։ Ամենաքննադատական լրատվամիջոցները լռեցվել կամ երկրից դուրս են հանվել։ Մի քանի անկախ լրագրողներ, որոնք դեռ երկրի ներսում են, ցանկացած պահի բանտարկության վտանգի տակ են։ 2005 թվականին բարձր մակարդակի կոռուպցիոն գործեր հետաքննող լրագրող էմին Հուսեյնովի սպանության կասկածյալները դեռ ազատության մեջ են։ Իշխանություններն օգտագործել են NSO Group-ի Pegasus լրտեսական ծրագիրը՝ լրտեսելու մոտ 40 լրագրողի, այդ թվում՝ արտասահմանում բնակվող»,- ասվում է հայտարարության մեջ։

Ադրբեջանի նախագահի ասածներին արձագանքել է նաև կազմակերպության գլխավոր քարտուղարը։

«Նման խոսքերը կխաբեն միայն Եվրոպայում որոշ խորհրդարանականների և առաջնորդների, որոնց կուրությունն Ադրբեջանում տիրող իրական ազատությունների վերաբերյալ գնված է նավթադոլարներով։ Ալիևի ռեժիմը, չմոռանանք, փորձոմ է իր ռեպրեսիվ մեթոդները սահմաններից դուրս հանել, հատկապես՝ Եվրոպայում։ Այս իրավիճակը չափազանց մտահոգիչ է մեր ժողովրդավարությունների համար, որը պետք է վճռականորեն արձագանքեր նման միջամտություններին»,- ասել է RSF գլխավոր քարտուղար Քրիստոֆ Դելուարը։

Հավելենք, որ կազմակերպությունը ֆրանսիական Նանտ քաղաքում ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր Մուհամմադ Միրզալիի դեմ մահափորձի կազմակերպման մեջ մեղադրում է Իլհամ Ալիևին ու նրա կառավարությանը։

Էմմա Չոբանյան