Ադրբեջանը Քարվաճառի հանքավայրերի շահագործման վերաբերյալ պայմանագրեր է կնքել Էրդողանի մերձավորների ընկերությունների հետ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ադրբեջանը թուրքական «Eti Bakır A.S.» և «Artvin Maden A.S» ընկերությունների հետ պայմանագիր է կնքել Արցախի գրավյալ Քարվաճառի շրջանի հանքավայրերի ուսումնասիրման, հետախուզման, մշակման և շահագործման վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միխայիլ Ջաբարովը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

««Էլբեյդաշ», «Աղդուզդաղ» և «Գաշգաչայ» հանքավայրերի երկրաբանական հետազոտության և շահագործման համար մենք այդ ոլորտում թուրքական առաջատար «Eti Bakır A.S.» և «Artvin Maden A.S» ընկերությունների հետ համաձայնագրեր ենք կնքել»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Ջաբարովը։

Նա նաև հույս է հայտնել, որ նման քայլը կարևոր դերակատարում կունենա ոչ միայն Արցախի գրավյալ տարածքներում հանքարդյունաբերության գործարկման, հեռանկարային հանքավայրերի ուսումնասիրման և զարգացման հարցում, այլև կարագացնի տարածաշրջանի տնտեսական ինտեգրումը:

Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 29-ին հրամանագիր էր ստորագրել Արցախի գրավյալ Քարվաճառի շրջանի «Էլբեյդաշ», «Ագդուզդաղ» և «Գաշգաչայ» հանքավայրերի ուսումնասիրման, հետախուզման, մշակման ու շահագործման մասին։ Հրամանագրի համաձայն՝ 30 տարի ժամկետով «Գաշգաչայ» հանքավայրը տրվել էր թուրքական «Eti Bakır A.Ş» ընկերությանը, իսկ «Էլբեյդաշ» ու «Ագդուզդաղ» հանքերը՝ թուրքական «Artvin Maden A.Ş» ընկերությանը։

Թուրքական այս ընկերությունները, որոնց Ադրբեջանը հանձնել է հանքերի շահագործումը, պատկանում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մերձավոր բիզնես գործընկերներին։ Այս ընկերությունների սեփականատերերի և Թուրքիայի նախագահի հարաբերություններին ավելի վաղ արդեն անդրադարձել ենք։

Էմմա Չոբանյան