Հյուսիսային Կորեան հայտարարել է նոր զենիթային հրթիռի փորձարկման մասին

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Հյուսիսային Կորեան հայտարարել է նոր զենիթային հրթիռի հաջող փորձարկման մասին: Այս մասին հայտնում է DW-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը։

Նշվում է, որ սեպտեմբերի 30-ին արված փորձարկումը հաստատել է նոր տեսակի զենիթային հրթիռի «զարմանալի մարտունակությունը», որը մշակվել է «կարևոր նորարարական տեխնոլոգիաների» կիրառմամբ։

Հաղորդագրությունում նշվում է նաև, որ այս «արձակումը գործնական մեծ նշանակություն ունի տարբեր հեռանկարային հակաօդային հրթիռային համալիրների հետազոտության և մշակման գործում»:

ԿԺԴՀ-ի (Հյուսիսային Կորեա) առաջնորդ Կիմ Չեն Ընը ներկա չի եղել փորձարկումներին: Դրանց հետևում էր Կորեայի աշխատավորական կուսակցության ԿԿ նախագահության անդամ Պակ Չոնգ Չոնը:

Հյուսիսային Կորեան վերջերս ակտիվացրել հրթիռային զենքի փորձարկումները: Այս շաբաթ Փհենյանը հաղորդեց նաև գերձայնային հրթիռի հաջող փորձարկման մասին: Բազմաթիվ արևմտյան երկրներ խստորեն դատապարտեցին այս փորձարկումը:

Հյուսիսային Կորեան իր հրթիռային և միջուկային ծրագրի պատճառով գտնվում է ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո և գրեթե ամբողջությամբ մեկուսացված է: Հոկտեմբերի 1-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստում քննարկելու է ԿԺԴՀ-ի շուրջ ստեղծված իրավիճակը: