Վահրամ Դումանյանը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռոզելին Բաշլոյի հետ

Լուրեր

23.08.2026 | 18:52
Շենավանում հրդեհ է բռնկվել․ այրվել են տան և անասնագոմի տանիքները
23.08.2026 | 18:33
ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ փրկարարներն արգելափակված վարորդին դուրս են բերել մեքենայից
23.08.2026 | 17:17
ՃՏՊ Արմավիր-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ
23.08.2026 | 16:50
Կանադան ցանկանում է ԱՄՆ նահանգի արտոնություններ ունենալ․ Թրամփ
23.08.2026 | 16:09
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է
23.08.2026 | 15:39
ՀԿԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել քննիչների կողմից ոստիկանին խոշտանգելու ենթադրյալ դեպքի առթիվ
23.08.2026 | 15:17
Ղազախստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
23.08.2026 | 14:53
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ozon-ի երկրորդ պահեստի վրա՝ Օրենբուրգում
23.08.2026 | 14:26
Վթարային ջրանջատում Երևանում
23.08.2026 | 13:31
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով
23.08.2026 | 13:14
ԱՄՆ դատարանը չեղարկել է Պետդեպարտամենտի՝ 75 երկրների քաղաքացիների ներգաղթային վիզաների տրամադրումն արգելող որոշումը
23.08.2026 | 12:44
Հայտնաբերվել է զինծառայող Էդգար Գևորգյանի դին․ ՊՆ
23.08.2026 | 12:20
Նաիր Թիկնիզյանը նորամուտն է նշել «Օլիմպիակոսում»
23.08.2026 | 12:06
Մեսիի գոլը չի օգնել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.08.2026 | 11:39
Քաղաքացին մոտ 6 մետր բարձրությունից ընկել է գետափնյա հատված․ ՆԳՆ
Բոլորը

Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը մասնակցելու նպատակով Փարիզ կատարած այցի շրջանակում սեպտեմբերի 30-ին ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռոզելին Բաշլոյի հետ. տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: ՀՀ ԿԳՄՍ նախարարը կարևորել է երկու բարեկամական երկրների համագործակցությունը և վստահություն հայտնել, որ մշակույթի բնագավառներում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները կնպաստեն երկկողմ հարաբերությունների զարգացմանը և խորացմանը՝ ստեղծելով նոր հնարավորություններ արդյունավետ համագործակցությունն ընդլայնելու համար:

Անդրադարձ է կատարվել Արցախի Հանրապետության մշակութային ժառանգության պահպանության ոլորտում համագործակցությանը: Վահրամ Դումանյանը շնորհակալություն է հայտնել 2020 թվականին Արցախի դեմ սանձազերծած պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության վերաբերյալ մտահոգությունը կիսելու և այդ հարցում աջակցելու պատրաստակամության համար:

Քննարկվել են նաև մշակութային ժառանգության պահպանման և ժամանակակից արվեստի ոլորտում համագործակցային ծրագրեր իրականացնելու, մշակույթի ոլորտի մասնագետների վերապատրաստման, մշակութային համատեղ միջոցառումների կազմակերպման հնարավորությունները: Խոսվել է նաև Հայաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային համագործակցության փաստաթղթի մշակման և ստորագրման մասին:

Հանդիպման ավարտին ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռոզելին Բաշլոյին հրավիրել է Հայաստան` հայ-ֆրանսիական մշակութային համագործակցությունը երկարաժամկետ ու տեսանելի ծրագրերով համալրելու ուղղությամբ քննարկումները շարունակելու և տեղում առարկայացնելու համար»,- ասված է հաղորդագրությունում: