Դավիթ Տոնոյանը բանակը թալանողների՞ց է. Փաշինյանի նախկին թիմակիցը կալանավորվեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

29.06.2026 | 12:34
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից հետո Դոնեցկը, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների մի մասը մնացել են առանց էլեկտրականության
29.06.2026 | 12:25
Ինձ վիրավորողների շահերն եմ պաշտպանում. Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 12:19
Թուրքիայի նախագահականն արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
29.06.2026 | 12:10
Այրված մեքենայում 3 դի է հայտնաբերվել // Ավինյանը դժգոհ է ասֆալտապատման որակից․ ԼՈՒՐԵՐ
29.06.2026 | 12:03
Նորագյուղում գույքի փոխհատուցման չափը փոխվել է․ սեփականատերն իրավունք ունի ինքն ընտրել գնահատողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:55
Հովակիմյանին էլ ՔՊ-ի հետ են շփոթում. Վարդևանյանը` իրեն «Հայաստան»-ի ներկայացուցչի հետ շփոթելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:47
Վնաս կա․ Պուտինը՝ Ուկրաինայի հարձակումների, բենզինի դեֆիցիտի, Անքորիջի համաձայնությունների մասին
29.06.2026 | 11:39
Քննարկվել է կրիտիկական հանքանյութերի ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությունը
29.06.2026 | 11:27
Պատ, դուռ, պատուհան չպիտի լինի, հենց բոլորը տեղափոխվեցին վթարային շենքը միանգամից պիտի քանդվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:15
Փոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրում. ՈՒՂԻՂ
29.06.2026 | 11:11
Երևանցիների շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի 98 թվականի «հոտած» պայմանագրին. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:06
ԱՄՆ-ն ու Իրանը պայմանավորվել են դադարեցնել փոխադարձ հարվածները
29.06.2026 | 11:03
ՍԴ-ն քննում է քաղաքական ուժերի դիմումները ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ. ՈՒՂԻՂ
29.06.2026 | 10:53
Կիևյանում ահռելի գործ է արվում, եթե վերջում ասֆալտի հարց ունեցանք, գումար չենք տալու. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 10:45
Ադրբեջանի ԱԳՆ-ն Իսրայելին կոչ է անում վերանայել Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումը
Բոլորը

Հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի որոշմամբ պաշտպանության նախարար նշանակված և մինչև 2020-ի նոյեմբերի 20-ն այդ պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանին ԱԱԾ-ն երեկ ձերբակալել է և մեղադրում է պետությունից 2 մլրդ 277 մլն դրամ գումար հափշտակելու մեջ: Այս գործով անցնում է նաև Դավիթ Տոնոյանի մտերիմ ընկերը՝ զենքի բիզնեսով զբաղվող Դավիթ Գալստյանը, որը հանրությանն առավել հայտնի է «Պատրոն Դավո» մականունով:

Քրգործի շրջանակում ԱԱԾ հարցաքննության են հրավիրվել նաև Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանն ու այլ բարձրաստիճան զինվորականներ: Դավիթ Տոնոյանն ու Դավիթ Գալստյանն իրենց առաջադրված մեղադրանքերը չեն ընդունում:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը նշում է, որ այս քրգործի մասին իրավապահ մարմինները բավարար տեղեկություն չեն փոխանցում, ինչը թույլ կտար հասկանալ, թե Դավիթ Տոնոյանը հատկապես ի՞նչ առնչություն է ունեցել այդ խոշոր յուրացման հետ:

Դավիթ Տոնոյանը, մինչ հեղափոխական իշխանության օրոք պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելը, Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին եղել է ՊՆ փոխնախարար և ԱԻ նախարար: Հեղափոխության շնորհիվ իշխանության եկած ուժը, որ առանց կոռուպցիա Հայաստան էր խոստանում, դրական վերաբերմունք ուներ Սերժ Սարգսյանի կաբինետում գտնվող Տոնոյանի նկատմամբ: Հեղափոխության առաջնորդներից Արարատ Միրզոյանը 2018 թվականի ապրիլի 26-ին այսպիսի բովանդակությամբ գրառում էր արել ֆեյսբուքյան իր էջում. «Պարոն Տոնոյանn իսկական պրոֆեսիոնալ է, պարկեշտ անձնավորություն է, երբեք չի եղել որևէ կոռուպցիոն սկանդալի հերոս։ Վստահ եմ՝ նրա ղեկավարությամբ մեր բանակը արագ կարդիականացվի և մշտապես կծառայի իր միակ գործառույթին՝ մեր սահմանների պաշտպանությանը՝ երբեք չխառնվելով քաղաքականությանը։ Կարծում եմ՝ պարոն Տոնոյանը կշարունակի ծառայել մեր հայրենիքին այդ նոր կարգավիճակով։ Եվ, առհասարակ, ազնիվ և պրոֆեսիոնալ մարդիկ պետք է շարունակեն աշխատել»:

Ժաննա Ալեքսանյանը նշում է՝ եթե ժամկետանց հրթիռների ձեռքբերման գործընթացն իրականացվել է հեղափոխությանը հաջորդած տարիներին, ապա անհնար է, որ քաղաքական ղեկավարությունն ու ԱԱԾ-ն տեղյակ չլինեին: Իրավապաշտպանը տարակուսած է՝ ինչպե՞ս կարելի էր օգտագործման համար ոչ պիտանի ռազմամթերք գնել և ունենալ պատերազմի այսպիսի ելք, ինչին ականատես եղանք նախորդ տարի:

Նիկոլ Փաշինյանի գլխավորած ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը համոզված է, որ Դավիթ Տոնոյանն անմեղ է:  Գաբրիելյանը Դավիթ Տոնոյանին ֆեյսբուքյան գրառումներում մշտապես ներկայացնում է որպես, մեջբերում եմ, «ուժեղ տղա», որից, ըստ պատգամավորի, քաղաքացիները շատ բան ունեն սովորելու:

Օրերս ԱԱԾ-ն հաղորդել էր, որ 2011 թվականին զինամթերքի մատակարար ընկերություններից մեկը, որը, ըստ էության, Դավիթ Գալստյանի ընկերությունն է, ներմուծել է հրթիռներ, որոնք ժամկետանց են եղել, սակայն Զինված ուժերի ավիացիայի վարչության պետը գնել է անորակ հրթիռները, որոնց համար պետբյուջեից վճարվել է 4․7 միլիոն դոլար։ Խոսքը նույն գործի մասին է, որով անցնում են նաև Դավիթ Տոնոյանը, «Պատրոն Դավոն», ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանն ու նախկին և ներկա բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն էլ Factor TV-ին հայտնել է, որ ՊՆ-ն այդ հրթիռները պահեստավորել է իր պաշտոնավարման օրոք, բայց ընդունումն ու վճարումն իրականացվել է 2018-19 թվականներին, քանի որ 2011-ին պարզել են, որ այդ հրթիռների 70 տոկոսը պիտանի չէ:

ԱԱԾ-ն միջնորդություն է ներկայացրել դատարան՝ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին և նրա ընկերոջը՝ Դավիթ Գալստյանին կալանավորելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան