Չպատվաստված աշխատողը ՊՇՌ-ի բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատը գործատուին պարտավոր է ներկայացնել 14 օրվա ընթացքում՝ հոկտեմբերի 1-ից 14-ը. հայտարարություն

Լուրեր

15.11.2026 | 17:10
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
Բոլորը

ՀՀ առողջապահության նախարարությունը, Արդարադատության նախարարությունը և ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակը հայտարարություն  են տարածել, որում ասվում է.

«Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման նպատակով հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող նոր կարգավորումների առնչությամբ հայտնում ենք.

Չպատվաստված աշխատողը ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատը գործատուին պարտավոր է ներկայացնել 14 օրվա ընթացքում՝ հոկտեմբերի 1-ից 14-ն ընկած ժամանակահատվածում։

Պատվաստման հավաստագրի կամ 14 օրվա ընթացքում ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատի առկայության, ինչպես նաև համապատասխան գրանցամատյանների վարման պահանջների խախտումների դեպքում վարչական պատասխանատվության միջոցները տեսչական մարմինների կողմից կկիրառվեն հոկտեմբերի 14-ից:

ՊՇՌ թեստ կամ պատվաստումը հաստատող սերտիֆիկատ ներկայացնելու պահանջից ազատված են հղիները:

Պատվաստման ժամանակավոր հակացուցում ունեցող աշխատողները պարտավոր են ՊՇՌ թեստ ներկայացնել։ Պատվաստման բացարձակ հակացուցում ունեցողներն ազատվում են ՊՇՌ թեստ կամ պատվաստումը հաստատող սերտիֆիկատ ներկայացնելու պարտավորությունից, եթե ներկայացնում են համապատասխան բժշկական փաստաթուղթ։

Հանրության որոշ հատվածի մոտ կասկածներ կան, որ Առողջապահության նախարարի հրամանը չի կարող պարտադրել նման սահմանափակումներ, սակայն գիտակցաբար կամ անգիտակցաբար անտեսվում է այն փաստը, որ այդ հրամանը բխում է բարձր իրավաբանական ուժ ունեցող այլ ակտերից՝ Սահմանադրություն, «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքներից։ Դրանց հիման վրա են Հրամանով նախատեսվել նման կանոններ, որոնք միտված են բնակչության առողջության պահպանմանը և կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելմանը:

Նախկինում սահմանված հակահամաճարակային կանոնները շարունակում են ուժի մեջ մնալ, դրանց նկատմամբ խստացված վերահսկողությունը շարունակվում է»։