«Առնվազն անբարոյականություն է որևէ մեկին հորդորել՝ չվերադառնալ իր երկիր»․ Սաակաշվիլի

Լուրեր

15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ես մտադիր չեմ ֆիզիկապես երևալ քվեարկության ավարտից առաջ, բայց կարծում եմ, որ որևէ մեկին կոչ չանել չվերադառնալ իր երկիր, առնվազն անբարոյականություն է», – գրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին սոցիալական ցանցերում, փոխանցում է Վրաստանի առաջին ալիքը։

Այս գրառման մեջ Սաակաշվիլին արձագանքել է Եվրախորհրդարանի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնի այսօրվա հայտարարությանը:

«Մինչ մենք կսկսենք խոսել միջնորդության նոր փուլի մասին, գուցե դուք պետք է ավարտեք Իվանիշվիլիի լքած առաջին միջնորդությունը: Ինչ վերաբերում է իմ որոշմանը, ինչպես ես բազմիցս նշել եմ, ես մտադիր չեմ ֆիզիկապես հանդես գալ քվեարկության ավարտից առաջ, բայց ես կարծում եմ, որ ինչ-որ մեկին իր երկիր չվերադառնալու կոչն առնվազն անբարոյականություն է», – գրել է Միխեիլ Սաակաշվիլին:

Եվրախորհրդարանի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնը ասել է, որ Վրաստանի վճռորոշ ընտրություններից կարճ ժամանակ առաջ առճակատումն ու բռնությունը հասնում են ծայրահեղ վտանգավոր մակարդակի: Նրա խոսքով, այս իրավիճակում ոչ մի քաղաքական գործիչ, ով անկեղծորեն երկրի շահերը վեր է դասում ամեն ինչից, չպետք է նպաստի ավելի շատ բեւեռացմանը: Ֆոն Կրամոնի խոսքով, նման քաղաքական միջավայրում ընտրությունների օրը Վրաստան վերադառնալու Սաակաշվիլիի մտադրությունը չի ծառայում Վրաստանի շահերին:

Միաժամանակ, Վիոլա ֆոն Կրամոնը նշում է, որ «ԵՄ-ն չունի ոչ ռեսուրսներ, ոչ էլ ցանկություն միջամտել ևս մեկ անհարկի քաղաքական ճգնաժամին, որն անխուսափելիորեն ծագելու է, եթե Սաակաշվիլին վերադառնա»: