Սա մեզ սպառնացող ռումբ է․ Ադրբեջանն առա՛ջ է մղելու ԵԽԽՎ զեկույցի թեզերը, եթե չօգտագործենք շանսը․ Արմինե Մարգարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանի հետ 

-Տիկի՛ն Մարգարյան, իրատես գտնվենք, ի՞նչ կարող է տալ և քաղաքական, դիվանագիտական ի՞նչ նշանակություն ունի ԵԽԽՎ-ի ընդունած բանաձևը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքների վերացմանը։ Կոչ է արվում նաև վերադարձնել հայ գերիներին։ Թվում է՝ միջազգային իրավունքը, բանաձևերը, կոչերն ու հայտարարությունները որևէ արժեք, ուժ չունեն ռազմական հռետորաբանության, ուժի կիրառման առաջ, որով աչքի են ընկնում Ադրբեջանն ու Թուրքիան։

-Այս փաստաթուղթը որևէ պարագայում մենք չպիտի դիտարկենք որպես փաստ, նկատի ունեմ՝ մենք կարող ենք ուրախանալ և գոհ լինել որոշ ձևակերպումներով ընդամենը 5-7 րոպե։ Դրանից հետո արդեն պետք է փաստաթղթի տեքստի հետ կապված վերլուծություններ անենք, ենթադրություններ և օգտագործենք մեր քաղաքականության մեջ։ Ինչո՞ւ։ Որովհետև սա բալանսավորված փաստաթուղթ է, չեմ կարող ասել, որ այն պրոհայկական է և չեմ կարող ասել, որ ամբողջովին դեմ է մեր շահերին։ Որքանով կան հայանպաստ ձևակերպումներ, այնքանով էլ՝ ադրբեջանանպաստ։ Ուզում եմ շեշտել, որ այս փաստաթղթի առաջին ձեռքբերումն այն է, որ ամրագրվեց «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը», որովհետև նախնական տարբերակում կար «Հայաստանի և Ադրբեջանի միջև․․․» ձևակերպումը, դրանից հետո ավելացվեց նաև՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը»։

Դա կարևոր է, որովհետև դրան նախորդում էին հայտարարություններ Ալիևի կողմից, ընդհուպ՝ ՄԱԿ-ի ամբիոնից, որ «գոյություն չունի «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը, մոռացե՛ք», այսինքն՝ սա անչափ կարևոր է։ Ապառազմականացման գոտու մասին կետը ևս անչափ կարևոր է հայկական կողմի համար, բայց այս փաստաթուղթը կարող է մեզ սպառնացող ռումբ լինել, եթե այն չօգտագործենք մենք։ Եթե մենք պրոհայկական դիրքորոշումները չօգտագործենք մեր դիվանագիտության մեջ, Ադրբեջանը, միևնույն է, օգտագործելու է պրոադրբեջանական դիրքորոշումները և այս փաստաթուղթն աշխատելու է մեր դեմ։

-Այսինքն՝ թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին մեկնարկային հնարավորություննե՞ր է տալիս, և արդյո՞ք հավասար են շանսերը։ 

-Սա կարելի է անվանել հուշաթուղթ երկու կողմի համար, որովհետև այստեղ հստակ երևում է, թե Ադրբեջանն իր բազմակողմ և երկկողմ դիվանագիտության ժամանակ ինչ թեզեր է առաջ մղելու։ Հստակ է, թե ինչ թեզեր է առաջ մղելու Հայաստանը։ Այսինքն, կարդալով փաստաթուղթը՝ մենք կարող ենք տեսնել պրոհայկական թեզերը և պատրաստվել Ադրբեջանին հակադարձելուն, նույն կերպ էլ Ադրբեջանը կարող է պատրաստվել մեզ հակադարձելուն։ Մեկնարկային կետ, երբ նշում եք, ես այս տեսանկյունից կուզենայի մոտենայինք։

-ԵԽԽՎ զեկույցում խոսվում է հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու՝ Հայաստանի և Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների և դրանց խախտման մասին, սակայն չի շեշտված, որ Ադրբեջանն է սկսել պատերազմը։ Ինչո՞ւ, որովհետև Բաքվի հաջողվե՞լ էր ձեռք բերել այս տարիներին «պատերազմ սկսելու իրավունք»՝ վկայակոչելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ ՀՀ-ի կողմից չկատարված բանաձևերը, և արձանագրենք՝ միջազգային հանրություն կոչվածը, մեծ հաշվով, չի դատապարտել Ադրբեջանին պատերազմ սկսելու համար։ Ինչի՞ց է գալիս ադրբեջանական ագրեսիային գնահատականի բացակայությունն այս զեկույցում։

-Դուք իրավացի եք, այո՛, Ադրբեջանը երեսուն տարում իր գրագետ արտաքին քաղաքականությամբ կարողացավ աշխարհին համոզել, արմատավորել այն կարծիքը, որ մենք ենք օկուպանտը, մենք ենք ագրեսորը և ինքն ունի լեգիտիմ իրավունք՝ վերադարձնելու իր տարածքները։ Սա իրեն հաջողվել է։ Եվ դրա արդյունքները մենք տեսանք պատերազմի ժամանակ։ Եվ դրա արդյունքները շարունակում ենք տեսնել հիմա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան