Խորհրդարան են այցելել Արցախյան 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներ

Լուրեր

15.11.2026 | 17:10
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
Բոլորը

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 29-ին խորհրդարան էին այցելել Արցախյան 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած եւ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներ. տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից:

Հանդիպմանը մասնակցել են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ:

Զինծառայողները նշել են, որ իրենց իրավունքների լիարժեք իրացման հարցում հաճախ հանդիպում են խոչընդոտների: Նրանք կարեւորել են հանրային վայրերում թեքահարթակների կառուցման հարցը: Ի տարբերություն 1-ին եւ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողների՝ 3-րդ կարգի հաշմանդամություն ունեցողները «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի շահառու չեն: Հանդիպման մասնակից զինծառայողներն այս հարցը համարել են առաջնահերթ լուծում պահանջող խնդիր: Պատգամավորներն ընդգծել են, որ Հայաստանում հաշմանդամություն ունեցող բոլոր անձինք կառավարության կողմից ստանում են աջակցություն: 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցողներն ունեն կրթական, առողջապահական, աշխատանքի եւ այլ երաշխիքներ:

Անդրադարձ է կատարվել նրանց կրթության, աշխատանքային, սոցիալական, առողջապահական, ազատ տեղաշարժի եւ այլ իրավունքների լիարժեք իրացման համար անհրաժեշտ պայմանների ապահովմանը, Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցների խնդիրներին:

Քննարկման մասնակիցները հասարակության իրազեկվածությունը բարձրացնելու տեսանկյունից կարեւորել են հաշմանդամություն ունեցող անձանց առնչվող տեղեկատվության հրապարակայնությունը:

Պատգամավորները խոստացել են հետամուտ լինել բարձրացված խնդիրների լուծմանը եւ հնարավորության դեպքում օրենսդրական լուծումներ տալ դրանց կամ իրավասության շրջանակում առաջարկներ ներկայացնել պատասխանատու մարմիններին: Նման հանդիպումները շարունակական դարձնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: