Բոլոր հնարավոր զենքերով կռվեցինք ու պայքարեցինք չարաբաստիկ քովիդի դեմ. Արմեն Մուրադյանը՝ Հայկոյի մահվան մասին
«Բոլոր հնարավոր զենքերով կռվեցինք ու պայքարեցինք չարաբաստիկ քովիդի դեմ, սակայն նենգ հիվանդությունը հաղթեց մեզ․․
Ցավակցում եմ հարազատներին, ընկերներին և մեզ… տաղանդավոր Մարդ կորցրեցինք․․․»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:
Հիշեցնենք, որ այսօր «Միքայելյան» հիվանդանոցում իր մահկանացուն կնքեց երգիչ Հայկոն: Երգիչը վարակվել էր կորոնավիրուսով ու օրեր առաջ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել ԲԿ: