Ադրբեջանն այս փաստաթղթից հիստերիայի մեջ կընկնի, բայց կան նաև բացթողումներ․ մասնագետները՝ ԵԽԽՎ բանաձևի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

07.03.2026 | 16:17
Մարտի 8-ին կայանալիք Մասկատ-Երևան թռիչքի տոմսեր ունեցողները կարող են օգտվել անվճար տեղափոխման հնարավորությունից. դեսպանություն
07.03.2026 | 16:00
Իրանն այսօր շատ ծանր հարված կստանա․ Թրամփ
07.03.2026 | 15:58
«Կաթողիկոս չկա»․ ինչպես Փաշինյանը հունից դուրս եկավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.03.2026 | 15:55
Ալավերդի համայնքին կվերադարձվի Թումանյան փողոցում գտնվող՝ 77.8 քմ մակերեսով բնակարան
07.03.2026 | 15:35
NYMEX․ Ոսկու գինն աճել է 1.60%-ով և կազմել 5146.10 դոլար
07.03.2026 | 15:16
Խաղաղությունից հետո ջրի խնդրի վրա ենք կենտրոնանում․ Փաշինյանը՝ Պեմզաշենում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.03.2026 | 15:09
Փետրվարի 28-ից մարտի 6-ը Իրանից Հայաստանի տարածքով 41 երկրների քաղաքացիներ են տեղափոխվել․ ՀՀ ԱԳՆ
07.03.2026 | 14:59
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով
07.03.2026 | 14:41
«Գնացե´ք Դուբայի իմ տները քննարկեք, ամոթ ա պետք ունենալ». Փաշինյանը Մարալիկում հունից դուրս եկավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.03.2026 | 14:22
Շունը երկու դահուկորդի է «տապալել» մարաթոնի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.03.2026 | 13:59
Նավթի գներն աճել են
07.03.2026 | 13:48
Ռմբակոծությունների հետևանքով հետաձգվել է «FlyDubai» ավիաընկերության Դուբայ-Երևան թռիչքը
07.03.2026 | 13:33
Հայտնի է՝ որքան աշխատավարձ է «Ինտերն» առաջարկում Մխիթարյանին նոր պայմանագրով
07.03.2026 | 13:20
ԱԱԾ շենքի մոտ այրվող առարկա նետելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, այդ թվում՝ ահաբեկչության հոդվածով
07.03.2026 | 13:02
«Տենանք` կարո՞ւմ ենք մի բան անենք». Փաշինյանը Թալինում քաղաքացիների բնակարաններ է մտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երեկ Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովն ընդունեց կարևոր մի բանաձև, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքների վերացմանը, խաղաղության ու հաշտության օրակարգի հաստատմանը։ Բանաձևի ընդունմանը կողմ էին վեհաժողովի 80 անդամներ։ 13 դեմ և 3 ձեռնպահ քվեարկածները հիմնականում Թուրքիայի և Ադրբեջանի պատվիրակներ էին։

Զեկույցում տեղ են գտել Վեհաժողովի մի շարք մտահոգություններ։ Մասնավորապես, զեկույցում նշված է, որ անհանգստության առիթ է թե՛ եռակողմ հայտարարությունից հետո 45 հայ զինծառայողների գերեվարման փաստը, թե՛ 30 հայերի ճակատագիրը, որոնց տեսել կամ լուսանկարել են գերության մեջ, սակայն այսօր նրանց գտնվելու վայրի մասին ոչ մի լուր չկա։ Ավելին՝ կան պնդումներ, որ նրանք սպանվել են։ Վեհաժողովը հիշատակում է նաև եռակողմ հայտարարության 8-րդ հոդվածի պահանջը, այն է՝ փոխանակել բոլոր կալանավորված անձանց՝ անկախ վերագրվող կարգավիճակից։

Որ բանաձևը մի շարք կարևոր արձանագրումներ արեց՝ անհերքելի փաստ է, բայց զուգահեռաբար տեսանելի են բացթողումները․ փաստաթուղթը մի շարք ուղղություններում չի արտացոլում իրականությունը, Factor TV-ի հետ զրույցում ասում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը, որը բազմաթիվ խնդիրների մասին ներկայացրել է իռլանդացի պատգամավոր Փոլ Գավանին, երբ Հայաստանում էր զեկույցը պատրաստելուց առաջ։

«Չնայած ներկայացված փաստարկներին՝ ընդունված բանաձևը կեղծ հավասարության նշան է դնում Ադրբեջանի և Հայաստանի միջև, ինչն անթույլատրելի է»,- արձանագրում է Դավիթ Ամիրյանը։

Մասնավորապես` զեկույցում խոսվում է հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու՝ Հայաստանի և Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների և դրանց խախտման մասին, սակայն չի նշվում, թե որ կողմն է իրականում խախտել այդ պարտավորությունները՝ սկսելով պատերազմը։

Հաջորդ՝ ոչ պակաս կարևոր դրույթներից մեկն էլ վարձկաններին վերաբերող կետն է, որտեղ մեկ հարթության վրա են դրվում հայրենիք վերադարձած սփյուռքահայերն ու Թուրքիայի օժանդակությամբ Ադրբեջանի կողմից սիրիացի վարձկանների ներգրավումը։ Բացի այդ, զեկույցում նշվում է, որ տեղահանվածները չեն կարող վերադառնալ Արցախ՝ չպարզաբանելով, որ պատճառն արցախցիներին սպառնացող վտանգն է։ Զեկույցն անդրադառնում է նաև մշակութային ժառանգությունը վերացնելու խնդրին, սակայն բաց թողնելով կարևոր շեշտադրումներ այդ ժառանգությունը վերացնելու՝ Ադրբեջանի քայլերի մասով։

Զեկույցում նաև ողջունվում է գերիների վերադարձն ականապատման քարտեզների դիմաց, այն դեպքում, երբ գերիների անհապաղ վերադարձը միջազգային իրավունքով սահմանված պարտադիր պահանջ է։ Դավիթ Ամիրյանը նաև անընդունելի է համարում փաստաթղթում ներառված այն ձևակերպումը, որ տարածքները վերադարձվել են Ադրբեջանի վերահսկողությանը, ինչը միջազգային իրավական գնահատական է պարունակում։ Նրա կարծիքով՝ փոխարենը կարելի էր օգտագործել «տարածքների անցում Ադրբեջանի վերահսկողությանը» արտահայտությունը։

Բանաձևում արձանագրված բացթողումների մասին նաև քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն է բարձրաձայնում։ Նախ՝ Հայաստանը Ադրբեջանի հետ հավասարեցվում է ատելության խոսքի տարածման առումով, բացի այդ՝ խնդրահարույց է հումանիտար աջակցության մասին անդրադարձը։

Քաղաքագետը, միաժամանակ, չի նվազեցնում փաստաթղթի կարևորությունը։ Սա փաստաթուղթ է, որ կարող է և պետք է աշխատի Ադրբեջանի դեմ, իսկ այդ գործում կարևոր անելիք ունի հայկական դիվանագիտությունը։

Ստրասբուրգում գտնվող հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի հետ այսօր խոսել չհաջողվեց՝ ծանրաբեռնված գրաֆիկի պատճառով, բայց նա երեկ բանաձևին անդրադարձել էր ֆեյսբուքյան գրառմամբ, որտեղ, ի հեճուկս վերջին շրջանի Ադրբեջանի փորձերին՝ դուրս թողնել Լեռնային Ղարաբաղ անվանումը միջազգային փաստաթղթերից, կարևոր ձեռքբերումներից մեկն է համարում այն, որ իրենց հաջողվեց փոխել բանաձևի վերնագիրը և տեքստը՝ դրանում ընդգրկելով «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» բառակապակցությունը։

Բացի այդ, ԵԽԽՎ բանաձևում ներառվել է նաև Հայաստանի սահմանների շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու՝ Հայաստանի մարդու իրավունքների  պաշտպանի առաջարկը։ Վեհաժողովը երկու երկրներին կոչ է անում սկսել բանակցություններ դելիմիտացիայի ու դեմարկացիայի վերաբերյալ և ուսումնասիրել ապառազմականացված գոտի ստեղծելու հարցը՝ խաղաղապահ կամ ռազմական մշտադիտարկման ուժերի ներգրավմամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան